https://arm.sputniknews.ru/20210910/eatm-serm-artahanum-hayastan-tatulk-manaseryan-28964127.html
Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ–ի խոշոր մատակարար լինել. տնտեսագետը խոսել է խնդիրների մասին
Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ–ի խոշոր մատակարար լինել. տնտեսագետը խոսել է խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, թե որ դեպքում կարող են իրականանալ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար... 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T18:42+0400
2021-09-10T18:42+0400
2021-09-14T15:34+0400
ռադիո
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
տնտեսագետ
թաթուլ մանասերյան
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/828/27/8282705_0:0:1601:901_1920x0_80_0_0_5f9513152be1d2e48d289e6372ba5431.jpg
Ինչն է խանգարում, որ ՀՀ-ն դառնա ԵԱՏՄ սերմեր արտահանող հիմնական երկիրը. պարզաբանում է տնտեսագետը
Sputnik Արմենիա
Ինչն է խանգարում, որ ՀՀ-ն դառնա ԵԱՏՄ սերմեր արտահանող հիմնական երկիրը. պարզաբանում է տնտեսագետը
Հայաստանն առայժմ ԵԱՏՄ–ի շուկայի համար չի կարող լինել բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի հայտարարությունը։Քամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը կարող է դառնալ բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար ամբողջ Եվրասիական տնտեսական միության համար:«Կան նաև այլ երկրներ, որոնք գյուղատնտեսության ոլորտում ավելի մեծ հաջողություններ են արձանագրել, բայց քայլեր պետք է անել և պետք է փորձել»,- ասաց նա։Այդ հարցում հաջողություններ ունենալու համար, ըստ տնտեսագետի, նախևառաջ պետք է կյանքի կոչել 2012 թվականին 2013-25 թթ. գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը, մշակել և իրականացնել ագրարային քաղաքականություն, ինչը ևս բացակայում է։Նրա խոսքով`ոլորտի մասնագետները շատ չեն, բայց կարող են ոլորտի զարգացման համար օգտակար լինել։Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը կարող է դառնալ բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար ամբողջ Եվրասիական տնտեսական միության համար` ծածկելով ԵԱՏՄ պահանջարկի 20-30%ը:Որո՞նք են ԵԱՏՄ երկրների զարգացման առաջնահերթ ուղղությունները
https://arm.sputniknews.ru/20210521/eatmn-dzgtum-e-nvazaguyni-hascnel-nermucman-azdecutyun-dexeri-shukayi-vra-qamalyan-27639803.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/828/27/8282705_40:0:1401:1021_1920x0_80_0_0_781a143650d3c0d8443251b7c7194157.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), տնտեսագետ, թաթուլ մանասերյան, ռադիո, аудио
եվրասիական տնտեսական միություն (եատմ), տնտեսագետ, թաթուլ մանասերյան, ռադիո, аудио
Կարո՞ղ է Հայաստանը ԵԱՏՄ–ի խոշոր մատակարար լինել. տնտեսագետը խոսել է խնդիրների մասին
18:42 10.09.2021 (Թարմացված է: 15:34 14.09.2021) Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, թե որ դեպքում կարող են իրականանալ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի կանխատեսումները։
Հայաստանն առայժմ ԵԱՏՄ–ի շուկայի համար չի կարող լինել բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի հայտարարությունը։
Քամալյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը կարող է դառնալ բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար ամբողջ Եվրասիական տնտեսական միության համար:
«Կան նաև այլ երկրներ, որոնք գյուղատնտեսության ոլորտում ավելի մեծ հաջողություններ են արձանագրել, բայց քայլեր պետք է անել և պետք է փորձել»,- ասաց նա։
Այդ հարցում հաջողություններ ունենալու համար, ըստ տնտեսագետի, նախևառաջ պետք է կյանքի կոչել 2012 թվականին 2013-25 թթ. գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը, մշակել և իրականացնել ագրարային քաղաքականություն, ինչը ևս բացակայում է։
«Պետք է ագրարային քաղաքականությունը ճիշտ մշակել` թիրախները դնել, նաև խթանել այդ ոլորտները, բայց համագործակցություն պետք է լինի պետություն-մասնավոր հատված-փորձագիտական հանրություն սկզբունքով»,- նշեց Մանասերյանը։
Նրա խոսքով`ոլորտի մասնագետները շատ չեն, բայց կարող են ոլորտի զարգացման համար օգտակար լինել։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը կարող է դառնալ բանջարեղենի սերմերի խոշոր մատակարար ամբողջ Եվրասիական տնտեսական միության համար` ծածկելով ԵԱՏՄ պահանջարկի 20-30%ը: