00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆիզգորոդոկի» բնակիչը ջրադուլ է հայտարարել

© Photo : Facebook / ՖիզԳորոդոկ ԵրևանОбъявивший голодовку Айк Арутюнян
Объявивший голодовку Айк Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բաժանորդագրվել
20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանն այսօրվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») բնակիչ Հայկ Հարությունյանը ջրադուլ է հայտարարել, տեղեկացնում է «Ֆիզգորոդոկի» Facebook-ի էջը։
«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը», - ասել է Հարությունյանը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այցելեց ՖիզԳորոդոկ և զրուցեց հանրային քննարկման մասնակիցների հետ:  - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Ջարդում ու վերացնում է ծառերը․ «Ֆիզգորոդոկի» բնակիչները կրկին ահազանգում են. տեսանյութ
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ինքը` Հայկ Հարությունյանը, քաղաքապետարանն այդպես էլ չի ներկայացրել  ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված տեղեկանքը (առ այն, որ վիճելի հողատարծքը ենթակա չէ մասնավորեցման)։
Հայկ Հարությունյանի ներկայացրած հաղորդման հիման վրա օգոստոսի 30–ին հողի մասնավորեցման ընթացքում թույլ տրված չարաշահումների և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել։
«Դա հերքում է կառուցապատողի տարածած տեղեկատվությունն առ այն, որ նախագծն անցել է բոլոր ատյանները», – նշում է Հարությունյանը։
Մեկ այլ հաղորդման հիման վրա, որով գործի հարուցումը նախկինում մերժվել էր, դատարանը նիստ կանցկացնի հենց վաղը` ժամը 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի – Նորք–Մարաշի նստավայրում։
Պարադոքսն այն է, որ չնայած գործ է  հարուցված, ոստիկանությունը ոչ մի կերպ չի կասեցնում շինհրապարակում կատարվող հողային աշխատանքները, ավելին` ոստիկանների թողտվությամբ շինհրապարակում ոչնչացվում  են գործի համար կարևոր նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներ։ Ընկերությունն աշխատանքները դադարեցրել է միայն այսօր` կեսօրից հետո, այն էլ` բնակիչների կողմից բարձրացված աղմուկի պատճառով։
Նշենք, որ արդեն  20 օր է, ինչ Հարությունյանը հացադուլի մեջ է։
Հիշեցնենք` հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել կառուցելու 12-հարկանի շենք։ Բնակիչները պայքարում են դրա դեմ։ Օգոստոսի 20–ին քաշքշուկ էր եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
«Քաղաքապետարանը կապ չունի, նախկիններն են մեղավոր». «Ֆիզգորոդոկի» թեման շարունակվում է
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը  2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
Լրահոս
0