Սյունիքը մեզ համար այս պահին քաղաքական առումով թիվ մեկ կարևոր տեղն է. Արամ Մանուկյան

"Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին և դրանցում ՀԱԿ–ի մասնակցության հարցին։
Մասնակցելու ենք Գորիսի ՏԻՄ ընտրություններին, ունենք լավ թեկնածու գործող ավագանու կազմից։ Սյունիքը մեզ համար այս պահին քաղաքական առումով ամենախոցելի և թիվ մեկ կարևոր տեղն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Премьер-министр Никол Пашинян беседует с Суреном Папикяном на заседании Парламента (26 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Պապիկյանն ասել է` երբ վերջնականապես կառուցված կլինեն Սյունիքի այլընտրանքային ճանապարհները
Նա հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով արցախյան առաջին պատերազմի ժամանակ նշանակվել է պետնախարար հենց Սյունիքի գծով, որպեսզի այնտեղ անմիջականորեն և կառավարության ուղիղ ենթակայությամբ համակարգեր բոլոր ծրագրային գործերը։ Մանուկյանի տեղեկացմամբ` նախագահ Տեր–Պետրոսյանն այդ տարիներին անվտանգության խորհրդի նիստ երկու–երեք անգամ անցկացրել է Սյունիքում, մեկ անգամ էլ՝ Արցախում։
Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետը` Գորիս–Կապանի մասին
ՀԱԿ փոխնախագահի խոսքով` այն ժամանակ մշակվել էր մոտ 500 էջանոց փաստաթուղթ, որում ներառվել են մարզի վերականգնման և պաշտպանության խնդիրները բոլոր բնագավառներում։ Սյունիքն, ըստ նրա, հասկացողի համար է Սյունիք, այն եղել է Լեռնահայաստան և հիմա էլ պետք է լինի յուրաքանչյուրի մտահոգության հիմնական առարկան, որ մարդն այնտեղով անցնելիս սթրեսներ չապրի։ Այդ առումով Գորիսում ՀԱԿ–ն ուզում է ակտիվ լինել, մասնակցել մարդկանց հետ հանդիպումներին և տեղական իշխանությունում ազդեցություն ունենալ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала