00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

"Ալաշկերտի" պատմական արդյունքը, կամ ի՞նչ է պետք թիմին կրկին հաղթանակ տոնելու համար

© Sputnik / Asatur Yesayants"Ալաշկերտ" ՖԱ
Ալաշկերտ ՖԱ - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
"Ալաշկերտ" ՖԱ
Բաժանորդագրվել
Հայկական առաջին ակումբը, որը կխաղա ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերին "Ալաշկերտն" է։ Արդյո՞ք մեր չեմպիոնը կարող է երկու մրցաշարերում էլ հաջող հանդես գալ, կամ ինչ է պետք նոր հաղթանակներ կերտելու համար։
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», մեկական հաղթանակ տոնելով Չեմպիոնների լիգայի (որակավորման առաջին փուլ) և Եվրոպայի լիգայի (որակավորման երրորդ փուլ) խաղարկություններում, իրավունք վաստակեց հանդես գալու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: Իսկ Հայաստանի Պրեմիեր լիգայում թիմն այժմ աղյուսակի նախավերջին տեղում է։
Աֆղանստանի ֆուտբոլի կանանց հավաքականը փախել է երկրից
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթանակը Ուելսի չեմպիոն Կոնաս-Կի թիմի նկատմամբ, իսկ հետո էլ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հաղթանակը ղազախական «Կայրաթի» նկատմամբ պատմական արդյունք ապահովեցին «Ալաշկերտին»։ Մեր չեմպիոնը առաջինն է հայկական ակումբներից, որը իրավունք վաստակեց հանդես գալու եվրոգավաթներից մեկի՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։ Բայց դա լա՞վ է, թե՞ վատ հենց "Ալաշկերտի" համար։ Եվ վերջապես, ի՞նչ է տալիս այդ ձեռքբերումը։
Ответный матч раунда плей-офф Лиги Европы между командами Алашкерт и Рейнджерс (26 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
«Ալաշկերտ» - «Ռեյնջերս». հայ-շոտլանդական «ֆուտբոլամարտի» ամենավառ կադրերը
Դրականն այն է, որ մեր ակումբը ներկայացված է թեկուզ հեղինակությամբ երրորդ տեղում գտնվող ակումբային մրցաշարի խմբային փուլում, և Երևանում երեք հանդիպումներ տեղի կունենան տվյալ դեպքում ֆիննական ՀԻԿ, ավստրիական ԼԱՍԿ և Իսրայելի ներկայացուցիչ Թել Ավիվի «Մաքքաբի» թիմերի ու «Ալաշկերտի» մասնակցությամբ։

Բայց կարո՞ղ է դրական արդյունքի հասնել հայկական թիմն այս մրցակիցների հետ խաղերում։ Իսկզբանե պարզ է, որ մրցակիցները նվազագույնը կարգով ու փորձով գերազանցում են մեր թիմին։ Եթե փորձը մերոնք կարող են փոխհատուցել իրենց աշխատասիրությամբ, ապա կարգի մասին խոսելն ավելորդ է։ Դա ձեռք է բերվում տարիների ընթացքում ու անընդհատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենալու միջոցով։

Շատերը նշում են, որ երկու մրցաշարերում քիչ թե շատ հաջող հանդես գալու համար թիմի մարզիչը պետք է ունենա ռոտացիայի հնարավորություն։ Կամ ավելի պարզ ասած` երկու հավասարազոր կազմ։ Եթե ոչ հավասարազոր երկու կազմ, ապա պահեստայինների լավ, այլ ոչ թե երկար նստարան։ Այսինքն` ֆուտբոլիստներ են հարկավոր, որոնց օգտագործելով տարբեր մրցաշարերում թիմի խաղը չի փոխվի դեպի վատը։ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մինչև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մեկնարկը նշում էր, որ իրեն նոր ֆուտբոլիստներ են հարկավոր։ Այսինքն` «Ալաշկերտի» համար արդյունքն ապահովելու էր ակումբի սելեկցիան։
Հայ լրագրողների ֆուտբոլի հավաքականը նորից պատվո պատվանդանին է կանգնել
Սեպտեմբերի 3-ին «Ալաշկերտը» հայտարարեց սերբ Մարկո Միլենկովիչի հետ պայմանագիր կնքելու մասին, մեկ շաբաթ անց ակումբը համալրեցին բրազիլացիներ Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան և Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն։ Սեպտեմբերի 11-ին էլ եղավ հայտարարություն Արտյոմ Գյուրջյանի և Եվգենի Յատչենկոյի հետ համագործակցության սկիզբ դնելու մասին։ Մի քանի օրվա ընթացքում «Ալաշկերտը» համալրեցին խաղային տարբեր դիրքերում գործող հինգ ֆուտբոլիստներ։ Այսինքն` թիմը դիմեց քայլերի Հայաստանի Պրեմիեր լիգայում իրավիճակը շտկելու և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում լավ հանդես գալու համար։

Բայց արդյո՞ք ուշ չէ։ Եթե Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կարելի է ասել դեռևս նոր է մեկնարկել, և հնարավոր է շտկել իրավիճակը, եթե իհարկե "Ալաշկերտը" սկսի հաղթել մոտ ապագայում, ապա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը հաղթահարելու համար հարկավոր էր հաղթել հիմա, նույնիսկ` երեկ։

Նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը շատ լավ է, բայց նրանց ժամանակ է պետք թիմի խաղին հարմարվելու, Հայաստանում ադապտացիան անցնելու համար։ Իսկ այդ ժամանակը «Ալաշկերտը» կարծես թե չունի։
Հայաստանի Պրեմիեր լիգայում թիմը մեկնարկը ձախողել է։ Չորս խաղ ու ընդամենը մեկ միավոր։ Իսկ «Ալաշկերտը» գործող չեմպիոնն է։ Ընդ որում, Ալեքսանդր Գրիգորյանի թիմն առաջին երեք խաղերում չէր էլ կարողացել գրավել մրցակցի դարպասը։ Եվ գումարած Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին խաղում խոշոր՝ 1։4 հաշվով պարտությունը «Մաքքաբիից»:
Лерник (Лео) Казарян - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Ավտովթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված «Շիրակի» ֆուտբոլիստն արձագանքել է հարազատներին
Երկու մրցաշարերում էլ հաջող հանդես գալու համար պետք է մեկտեղվեն շատ գործոններ։ Փորձ, վարպետություն, ֆիզիկական լավ պատրաստականություն, ամուր հոգեբանություն, թիմային հստակ խաղային ձեռագիր, ակումբային լավ ենթակառուցվածք։ Եվ սա իհարկե դեռ բոլորը չէ։ Բոլորը թվարկելու համար հարկավոր է միշտ խաղալ նման մրցումային մակարդակներում։ Իսկ մենք դեռ նոր սկսում ենք...
Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Ալաշկերտը» կանցկացնի սեպտեմբերի 30-ին։ Այդ օրը մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի Ֆինլանդիան ներկայացնող «Հիկին»։
Լրահոս
0