Քննադատությունից չեմ վախենում, ճիշտ որոշում եմ կայացրել. ԱԺ նախագահը` պարգևավճարների մասին

© Sputnik / Asatur YesayantsАлен Симонян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн
Ален Симонян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընդդիմությանը Ալեն Սիմոնյանը խորհուրդ տվեց իրենց մեջ փնտրել տարբեր գումարներ, որոնք շատ ավելի շուտ պետք է բյուջե վերադարձնեին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Անկախության տոնի առիթով ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ է տրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ինքը` Սիմոնյանը։
ԱԺ նախագահը պնդեց` քննադատությունից չի վախենւմ ու վստահ է, որ ճիշտ որոշում է կայացրել։
«30-ամյակի առիթով ամբողջ պետական ապարատի բոլոր աշխատակիցները, իմ տեղեկություններով, ստանալու են այդ վճարը, և ես որոշում եմ կայացրել, որ ԱԺ–ի աշխատակազմն ու պատգամավորները նույնպես պետք է ստանան այդ վճարումները»,– ասաց նա։
Заседание Парламента (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Անկախության տոնի առիթով պարգևավճար են ստացել պետական ապարատի բոլոր աշխատակիցները
ԱԺ նախագահը նշեց, որ լսել է ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունները պարգևավճարները բյուջե վերադարձնելու, ապա բարեգործական տարբեր նպատակների ուղղելու մասին։
Արձագանքելով ընդդիմությանը` Սիմոնյանը հայտարարեց` այդ որոշումը սակարկելը տեղին չի համարում, քանի որ իր համոզմամբ, ցանկության դպքում ընդդիմությունն առանց պարգևավճարների սպասելու էլ կարող էր գումարներ գտնել բարեգործական նպատակների համար։

«Իրենք իրենց մեջ որ փնտրեն, շատ տարբեր գումարներ կարող են գտնել, որ պետք է բյուջե վերադարձնեին շատ ավելի շուտ, այլ ոչ թե այս մի քանի հարյուր հազար դրամի մասին մտածեին։ Իսկ եթե ինչ–որ բան էին ուզում անեին, ես վստահ եմ` իրենց մեջ կկարողանան գտնել, օրինակ, ինչ–որ սահմանամերձ գյուղում դպրոց կառուցելու համար»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է պարգևավճարների համակարգին, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն նախկինը չէ, քանի որ իրենց հաջողվել է ինչ–որ չափով բալանսի բերել ու համակարգել բյուջեից կատարվող այդ ծախսերը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ԱԺ բոլոր պատգամավորները պարգևավճարներ են ստացել։ Սաղաթելյանը նշել էր, որ "Հայաստան" խմբակցությունը չի վերցնելու գումարը` կա՛մ վերադարձնելու է ՀՀ պետական բյուջե, կա՛մ որևէ ծրագիր է իրականացնելու ՀՀ սահմանամերձ մարզերում։
Նա նաև հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու առանց չափորոշիչների պարգևավճարների օրինականությունը։
И.о. премьер-министра Никол Пашинян во время предвыборной агиткампании в Армавирской области (7 июня 2021). Гай - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում ենք 1000 դոլար պարգև. Փաշինյան
Պարգևավճարից հրաժարվելու հայտարարություն արեց նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, նշելով, որ խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն էլ ասել էր, որ պարգևավճարները «սիմվոլիկ գումար» են ու տրվել են Անկախության տոնի առթիվ։
«Սիմվոլիկ» գումարի չափն ավելի ուշ բացահայտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` հայտարարելով, որ իր պարգևավճարը կազմել է 381 420 դրամ։
Նշենք, որ ԱԺ պատգամավորի աշխատավարձը ամսական 661 400 դրամ է, այսինքն` ստացած պարգևավճարը աշխատավարձի 50 տոկոսից ավելին է։
Լրահոս
0