Խնդիրը միայն ֆինանսավորման բացակայությո՞ւնն է. ՀՀ նախագահը խոսել է գիտական ոլորտի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
ՀՀ նախագահը երազում է այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ և խոսել գիտական ոլորտում առկա խնդիրներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով`հայ գիտական միտքը եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը, սակայն այսօր, ցավոք, դա արձանագրում է անցյալ ժամանակով:

«Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը ևս մեկ առիթ է` խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Խոսքը վերաբերում է թե՛ գիտությամբ զբաղվելուն, թե՛ գիտական արդյունք ստեղծելուն»,–նշել է նախագահը։

Նա ընդգծել է, որ աշխարհն այսօր ոչ թե առաջ է շարժվում, այլ խելահեղ արագությամբ սլանում է առաջ, և եթե մենք որպես պետություն չզգանք այդ արագությունը, հետագայում անհնար կլինի հետ բերել կորցրած ժամանակը։
"Եթե հայ գիտնականը այսօր էլ կարողանում է ձեռքբերումների հասնել արտերկրում, ինչո՞ւ նույնը հնարավոր չէ անել հենց Հայաստանում։ Արդյո՞ք խնդիրը միայն համապատասխան ֆինանսավորման բացակայությունն է։ Արդյո՞ք խնդիրը համապատասխան պահանջարկի, պատվերի, երաշխիքի բացակայությունն է",–նշել է Սարգսյանը։
Ерванд Терзян - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2018
Նա արժանի է այդ շքանշանին. NASA–ն կպարգևատրի հայտնի աստղագետ Երվանդ Թերզյանին
Նա վերհիշել է, որ գիտական կոնֆերանսներից մեկում առիթ է ունեցել ասելու, որ երազում է այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում:
«Ուզում եմ կրկնել, որ անգամ մեզ նման փոքր երկիրը, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները՝ կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում»,–ասել է նա:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասել է` երբ երկրի մոտով կանցնեն հսկայական աստղակերպեր
Արմեն Սարգսյանը շեշտել է, որ 75 տարի առաջ, երբ հիմնադրվում էր Բյուրականի աստղադիտարանը, ներկայիս տեխնոլոգիաները գուցեև ֆանտաստիկա էին։, բայց այժմ արհեստական բանականությունն անցել է նաև աստղագիտության ոլորտ: Աստղային երկնքին հետևում են նորագույն տեխնոլոգիաները:
«Սակայն երբեք չմոռանանք, որ նրանք բոլորը մարդկային մտքի ու բանականության ծնունդ են, չմոռանանք, որ լավագույն տեխնոլոգիաներն առաջին հերթին միտքն ու տաղանդն են...»,–եզրափակել է նախագահը։
Художник Арарат Саргсян в своей мастерской - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2019
Ստեղծիր թուղթ․ աստղադիտարանից բացի էլ ինչով Բյուրականը կզարմացնի զբոսաշրջիկներին
Նշենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, որն էլ եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала