00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսին պետք է լինի ՀՀ ոստիկանությունը․ փորձագետները` ուժայինների գործողությունների մասին

© Sputnik / Aram NersesyanՈստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Բաժանորդագրվել
Հայ ոստիկաններին հաճախ են մեղադրում զանգվածային ցույցերի մասնակիցների հանդեպ բռնի ուժ կիրառելու համար։ Իրավիճակը, սակայն, ավելի մանրակրկիտ վերլուծություն է պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Անկախության օրվա տոնական միջոցառումների դեմ ուղղված բողոքի ակցիաներն ու ոստիկանության արձագանքը քննադատության նոր ալիք բարձրացրին: Երբ մարդկանց սկսեցին զանգվածաբար բերման ենթարկել ու ցրել բողոքի ակցիան, իրավապահներին մեղադրեցին ոչ համարժեք ուժ կիրառելու, ցուցարարների հանդեպ չափազանց կոշտ վերաբերմունք ցուցաբերելու համար։
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կարծում է, որ չի կարելի ուժայինների գործողությունները վերլուծել որպես միանշանակ իրավաչափ կամ հակառակը։ Ոստիկանները տարբեր կերպ են գործում. մի դեպքում այդ գործողությունները դուրս են գալիս օրենքի շրջանակից, մյուս դեպքում լիովին համապատասխանում են կանոններին։ Բայց վերջին շրջանում նախկին պաշտոնյան էլ է իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառում արձանագրել։

«Ոստիկանները հաճախ չափից դուրս կոշտություն են ցուցաբերում, կոպիտ ուժ կիրառում այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա։ Բայց շատ դեպքերում կարելի է բոլորովին այլ պատկեր տեսնել, օրինակ՝ ուժայինները այս կամ այն ակցիայի մասնակիցներին ժամանակ են տալիս ցրվելու կամ միջոցառումն այլ վայրում անցկացնելու համար։ Անհնար է ոստիկանության աշխատանքը մեկ "գույնով" տեսնել և հավաքական գնահատական տալ»,-ասաց Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Բայց անկախ նրանից, թե իրավապահներն ինչպես կպահեն իրենց, Քոչարյանը վստահ է` ոստիկանությանը միշտ մեղադրել են և մեղադրելու են զանգվածային ցույցերի մասնակիցների հանդեպ չափից դուրս կոպիտ լինելու համար։ Հայաստանի պատմության ընթացքում դեռ այնպիսի դեպք չի եղել, որ այս կամ այն բողոքի ցույցից հետո ոստիկանությանը չմեղադրեն։
Площадь Республики перед акцией протеста родственников погибших военнослужащих против проведения праздничных мероприятий на 21 сентября (17 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
"Գունագեղ միջոցառման" դեմ ակցիաներից մինչև իրանական բեռնատարներ. շաբաթվա լուսանկարներ
Նախկին փոխոստիկանապետը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանում գործում էին ուժային գերատեսչության նկատմամբ սոցիալական վերահսկողության բավականին հզոր մեխանիզմներ։ Կային իրավապաշտպան կառույցներ կամ առնվազն այդպիսիք համարվող կազմակերպություններ։ Նրանք ունեինք փաստաբանների խմբեր, որոնք գրեթե մանրադիտակով ուսումնասիրում էին ոստիկանության յուրաքանչյուր գործողությունը, և ուժայինների ամենափոքր բացթողումն անգամ հանգեցնում էր դատական հայցերի ու դատավարությունների։ Ոստիկանական ամենաթողության դեմ պայքարն այն ժամանակ միանգամայն ինստիտուցիոնալ բնույթ ուներ։
«Հիմա այդ ամենը չկա, սոցիալական վերահսկողության մեխանիզմներն այլևս գոյություն չունեն։ Ըստ էության, քաղաքացիները մենակ են մնացել ոստիկանության հետ դեմառդեմ, և սեփական իրավունքների պաշտպանության հասնելու հնարավորությունները շատ ավելի քիչ են։ Քաղաքացիներին աջակցություն է հարկավոր, բայց այց աջակցությունը ցուցաբերող չկա»,-նշեց մեր զրուցակիցը։
Полиция задерживает противников праздничный мероприятий ко Дню независимости Армении (18 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների հետ
Քոչարյանը հիշեցրեց նաև, որ դեռևս մի քանի տարի առաջ ոստիկանության աշխատակիցները հասարակական քննադատության և պարսավանքի կիզակետում էին: Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը քրեական պատասխանատվություն է սահմանել հայհոյանքների համար, բայց բոլորը չգիտես ինչու մոռացել են, որ ժամանակին հենց ոստիկանությունն էր իր վրա վերցնում ամենատարբեր տեղեկատվական հարձակումները, ենթարկվում հալածանքների, ոստիկաններին փորձում էին ամեն կերպ վարկաբեկել, այդ թվում՝ ամենակեղտոտ մեթոդներով:
Ոստիկանության պաշտոնաթող կապիտան Տիգրան Պետրոսյանն իր հերթին կարծում է, որ ուժայինների աշխատանքն իրավաչափ բնույթ ունի, քանի որ նրանք գործում են ընտրությունների արդյունքում ժողովրդի ընտրած ղեկավարության հրամանով։ Նրա խոսքով` վերջին ժամանակաշրջանում ոստիկանները սկսել են ավելի խիստ հետևել օրենքի պահանջներին։ Հիմա ոստիկաններին ավելի ուշադիր է հետևում ներքին անվտանգության վարչությունը, հասարակությունը նույնպես առավել ակտիվ է աշխատում իրավապահ մարմինների հետ։

«Անձամբ ես կարծում եմ, որ ոստիկանության գործողությունները տեղավորվում են իրավունքի շրջանակներում։ Եթե դու ճանապարհ ես փակում, խախտում ես այլ քաղաքացիների իրավունքները, ապա ոստիկանությունը պետք է գործի, չէ՞ որ այն կոչված է պաշտպանելու հասարակական կարգը, իրավունքները, առողջությունը, կյանքը։ Կարծում եմ, որ ոստիկանները փողոցներում երբեմն նույնիսկ մեղմ են գործում»,-ասաց Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նախկինում իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նրա խոսքով, երբեմն ծեծում էին մարդկանց։ Հիմա ոստիկանները խնդիրներից խուսափելու համար փորձում են չներքաշվել կոնֆլիկտների մեջ։
Անդրադառնալով տոնական միջոցառումների դեմ բողոքի ակցիան ցրելուն՝ Պետրոսյանը նշեց, որ ոստիկանները կատարել են իրենց առջև դրված խնդիրը, հրամանը, նրանք սադիստներ և մոլագարներ չեն։
«Այլ հարց է, թե ինչու են այնպիսի հրաման տվել, ինչ վտանգ կար և որքանով էին ցուցարարները խանգարում մյուս քաղաքացիներին։ Ես անձամբ տեսել եմ կադրերը. էլեկտրաշոկ չկար, անհարկի հարվածներ չկային։ Ոստիկանները ոչ ոքի գետնին չեն գցել, ոտքը չեն դրել պարանոցին (ինչպես դա արվում է ԱՄՆ-ում կամ Գերմանիայում)»,-նշեց նախկին ոստիկանը։
Ինչ վերաբերում է ոստիկանների թվի ավելացման մասին լուրերին (շատերի մոտ նման տպավորություն է ստեղծվում փողոցներում նրանց տեսնելիս), ապա, ըստ Պետրոսյանի, նման «տեսանելիությունը» կարելի է միայն ողջունել։
«Համազգեստով ոստիկանն արդեն իսկ կանխարգելիչ դեր է խաղում հանցագործությունները կանխելու համար։ Մարդիկ իրենց ավելի անվտանգ են զգում»,-կարծում է Պետրոսյանը։
ԱՄՆ-ի քաղաքացի լինելով` նա կարծում է, որ հենց Միացյալ Նահանգների, Լատինական Ամերիկայի, եվրոպական երկրների համեմատ Հայաստանում ոստիկանական գործողությունների տեսանկյունից իրավիճակը շատ ավելի անվտանգ է։ Նույն ԱՄՆ-ում, օրինակ, տարեկան 40-60 մարդ է մահանում հատուկ միջոցների կիրառումից։
Լրահոս
0