Սեպտեմբերի 27-ին Արցախում լռության րոպե կհայտարարվի

© Sputnik / Stringer Ստեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նույն օրը` ժամը 10:30-ին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։
Բուսաբանական այգի - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Արցախյան բոլոր պատերազմների հերոսների հիշատակին "Կենաց պուրակ" կհիմնադրվի
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 26-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը 3777 զոհ է ունեցել, որոնցից 3702–ը զինվորական են, 75` քաղաքացիական անձինք են։ Անհետ կորածների թիվը 243 է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала