ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

© Photo : official site of MFA of RA ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև սահմանային իրավիճակը: Այս մասին հայտնում է Գուտերիշի գրասենյակի մամուլի ծառայությունը։
ԱԳՆ–ն ներկայացրել է Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման մանրամասները
Հանդիպումը կայացել է շաբաթ օրը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակը և տարածաշրջանային համագործակցության ու կայուն խաղաղության առաջընթացին ուղղված ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գուտերեշը մատնանշել է ՄԱԿ-ի աջակցությունը շարունակվող երկխոսությանը և խաղաղարար ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի կազմակերպությունների աշխատանքին: Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության կարևորությունը։
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян встретился с главой МИД Швеции Анн Линде (25 сентября 2021). Нью-Йорк - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Արարատ Միրզոյանը գերիների թեմայով խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Երկկողմ ձևաչափով նույնատիպ հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անցկացրել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2020 թ․-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала