https://arm.sputniknews.ru/20210928/braziliajic-hajastan-300-hazar-dvolari-kvokain-e-bervel-qaghaqacin-kalanavvorvel-e-33716045.html
Բրազիլիայից Հայաստան 300 հազար դոլարի կոկաին է բերվել. քաղաքացին կալանավորվել է
Բրազիլիայից Հայաստան 300 հազար դոլարի կոկաին է բերվել. քաղաքացին կալանավորվել է
Sputnik Արմենիա
Քաղաքացին տեղափոխել է թմրանյութը կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով։ Նրա ստամոքսում գտնվել է 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով: 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T13:14+0400
2021-09-28T13:14+0400
2021-09-28T13:18+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
«զվարթնոց» օդանավակայան
թմրանյութ
բրազիլիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25419721_0:5:1000:568_1920x0_80_0_0_0f6cf90779b90f10cad868eda0a25e85.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Բրազիլիայից Հայաստան 300 հազար դոլարի կոկաին է բերվել, տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն։Նշվում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայից Հայաստանի ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:«Զվարթնոցում» մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի քաղաքացի Գ.Ռ.–ի ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձև` անձնական մաքսային զննում: Բրազիլիայի քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն: Համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է «կոկաին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով:ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է: Իրականացվում է նախաքննություն:Ի դեպ, Գ.Ռ.-ի ուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ: ՊԵԿ—ը նշում է, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան:Պոկեր ու թմրանյութեր. Երևանի Սայաթ-Նովա փողոցում ապօրինի խաղատուն է հայտնաբերվելՄաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
https://arm.sputniknews.ru/20210909/hrazdan-qkh-marixuuana-28944234.html
բրազիլիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25419721_0:0:888:666_1920x0_80_0_0_7dd231155eb5b571ee292ab4201b3631.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), «զվարթնոց» օդանավակայան, թմրանյութ, բրազիլիա
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), «զվարթնոց» օդանավակայան, թմրանյութ, բրազիլիա
Բրազիլիայից Հայաստան 300 հազար դոլարի կոկաին է բերվել. քաղաքացին կալանավորվել է
13:14 28.09.2021 (Թարմացված է: 13:18 28.09.2021) Քաղաքացին տեղափոխել է թմրանյութը կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով։ Նրա ստամոքսում գտնվել է 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Բրազիլիայից Հայաստան 300 հազար դոլարի կոկաին է բերվել,
տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայից Հայաստանի ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:
«Զվարթնոցում» մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի քաղաքացի Գ.Ռ.–ի ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձև` անձնական մաքսային զննում: Բրազիլիայի քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն: Համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է «կոկաին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով:
Հայտնաբերված և առգրավված թմրանյութի արժեքը Հայաստանի սև շուկայում կազմում է շուրջ 300.000 ԱՄՆ դոլար:
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է: Իրականացվում է նախաքննություն:
Ի դեպ, Գ.Ռ.-ի ուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ: ՊԵԿ—ը նշում է, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: