00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք աղքատացանք, իսկ ինքը գնաց վերև. ընկերները հուզիչ գրառումներ են արել Հայկոյի մասին

Певец Айко - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Բաժանորդագրվել
Ժաննա Լևինայից մինչև Ալեն Սիմոնյան. ընկերներին, գործընկերներին ու երկրպագուներին ցնցել է երգահան Հայկոյի անժամանակ մահը։ Նրանք գրառումներ են արել ու պատմել երգչի մասին։ «Եվրատեսիլի» կազկոմիտեն Twitter–ի իր էջում ևս ցավակցություն է հայտնել` նրա կատարումը հրապարակելով։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Սոցցանցային տիրույթը ողողվել է ճանաչված երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) նկարներով ու նրա հիշատակին նվիրված գրառումներով։ Ընկերները նրա հետ լուսանկարներ ու հիշողություններ են տարածել, երկրպագուները` իրենց սիրած երգերը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կյանքի 48–րդ տարում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է։
Հայտնի դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հուզիչ գրառում է արել ընկերոջ` սիրելի երգչի մասին։
«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով մեղեդի, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով,հոգին մեզ բացելով....Մաքրամաքուր գնաց... իր խղճի ու տեսակի առաջ մաքուր... որակով մնաց, ընկեր ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր հնչյունով... Մենքաղքատացանք... Իսկինքըուղղակիգնացվերև... սիրոճամփովդեպիվերև ...Հայկո ջան, ախպեր ջան.... ինչի՞ էիր էդքան շտապում....Կարոտներով թողեցիր...»,-գրել է Նազենին։
Ճանաչված երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է երգչի լուսանկարն ու գրառում արել։
«Եղբայր կորցրեցի...տաղանդ կորցրեցինք»,-գրել է նա և տեսանյութ է հրապարակել։
© Photo : Instagram / sirushoofficialInstagram story певицы Сирушо
Instagram story певицы Сирушо - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Instagram story певицы Сирушо
Մեկ այլ հայտնի երգչուհի` Արծվիկ Հարությունյանը, գրել է, որ հույս ունեին, որ երգիչը կապաքինվի։
«Ցավոք, նա մահացավ։ Աներևակայելի տաղանդավոր երգահան, շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալություն երաժշտության և ինձ աջակցության համար»,-գրել է երգչուհին։
Ճանաչված երգչուհի Նունե Եսայանը ևս հավատում էր, որ բժիշկները կփրկեն Հայկոյի կյանքը։
«Հավատում էինք, որ հրաշք կլինի, բայց…Մեր լավ ընկեր, տաղանդավոր մարդ… Լույսերի մեջ մնաս, մեր Հայկո…»,-ցավով գրել է նա։
Երգչուհի Զարուհի Բաբայանն էլ նշել է, որ նույնիսկ թույլ չէին տալիս իրենց մտածել, որ կարող է էսպես լինել։
Հանրաճանաճ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Facebook–ի իր էջում սիրելի ընկերոջ նկարն է հրապարակել ու գրել. «Հոկտեմբերին պայմանավորվել էինք հանդիպել... Շատ ծանր է հավատալ։ R. I. P Հայկո ջան...»։
Երգիչ Արամեն էլ հիշել է Հայկոյի հետ իրենց առաջին հանդիպումը։
«Հայաստան գալուն պես ծանոթացա քեզ հետ, և դու ամեն ինչ արեցիր, որպեսզի ես սկսեմ աշխատել ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Եվ ես դա երբեք չեմ մոռանա»,-գրել է երգիչը:
Ռուսական էստրադայում հայտնի երգչուհի Սոնան (Սոնա Սարգսյան) ևս հրապարակել է երգչի լուսանկարը։
«Իմ ընկեր, չեմ կարողանում հավատալ , իմ սրտում ոչ ոք և ոչինչ քո դատարկ տեղը չի լրացնի... դու ընդմիշտ թողեցիր քո հետքը»,-գրել է նա։
Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը ևս հուզիչ գրառում է արել և Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել երգչի հետ լուսանկարը։
«Ինչքան մեծանում ենք ու կյանքի փորձ ենք ձեռք բերում , այնքան գնահատում ենք շրջապատի մարդկանց մաքրությունը։ Հեշտ չէ դիմանալ կյանքին՝ չկորցնելով փայլը հայացքում։ Այսօր մենք կորցրինք մեր պայծառ ու հույս տվող լույսին...Նա տարիներ շարունակ երաժշտությամբ դիպչում էր մեր հոգուն , իսկ ժպիտով ու անկեղծությամբ արբեցնում էր մեր սրտերն ու հիշեցնում, որ մարդը պետք է մարդ մնա...Ի վերջո, հենց այդպես էլ հետք ես թողում կյանքում»,-գրել է նա։
© Photo : Instagram / iveta.mukuchyanԻվետա Մուկուչիյանի «սթորին»
Instagram story Иветы Мукучян - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Իվետա Մուկուչիյանի «սթորին»
Գրառումներ են արել նաև երգիծաբան, երաժիշտ Գարիկ Պապոյանն ու երգիչ Արամ Mp3-ին։
«Հայկո ջան...Հավատս չի գալիս...»,-գրել է Գարիկը։
Արամն էլ իր հերթին նշել է, որ Հայկի պակասը ոչ մեկը չի լրացնի։
Ճանաչված երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը կինը՝ Ժաննա Լևինան հրապարակել է Հայկոյի կատարումներից մեկն ու պատմել նրա մասին։
«Ուզում եմ ձեզ ծանոթացնել Հայկոյի հետ։ Նա Հայաստանի ամենահայտնի երգիչներից մեկն է։ Տաղանդավոր երգահան, շնորհալի երգիչ, հմայիչ, բարի, խարիզմատիկ, լավ մարդ:
Հենց նա է ինձ առաջին անգամ ծանոթացրել հայկական էստրադայի հետ։ Դա հիանալի լրացում դարձավ Հայաստանի՝ այդ շնորհալի, երաժշտական, բանաստեղծական ժողովրդի հանդեպ իմ անսահման սիրո համար։ Այսօր Հայկոն մահացավ։ Սա մեծ դժբախտություն է բոլորի համար, ովքեր ճանաչում էին նրան և սիրում. մեծ կորուստ է ողջ Հայաստանի համար։ Հայկոն ընդմիշտ կլինի մեր սրտերում»,-գրել է Լևինան։
Գրառում է արել նաև Հայկոյի ընկերը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ հենց Սիմոնյանն էր օրեր առաջ այցելել հիվանդանոց Հայկին տեսության ու նրա այցից հետո հայտնի դարձավ, որ երգչի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Ընկերս՝ Հայկս, գնաց... Աստված թող հոգիդ լուսավորի, ուժեղ, տաղանդավոր, լավ տղա»,-գրել է նա։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազկոմիտեն Twitter–ի իր էջում ևս ցավակցություն է հայտնել երգչի մահվան կապակցությամբ և հրապարակել նրա` եվրատեսիլյան կատարումը։ Նշենք, որ 2007 թ. Հայկոն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։
Հայկոն 48 տարեկան էր։
Սեպտեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն է։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։
2006 թ. ՀՀ նախագահի հրամանագրով Հայկոյին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
Հայկո - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. ԱՆ
Հայկոն գրել է երաժշտություն «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաուդթրեքն արժանացել է մրցանակի։
Հայկոն 2010-2020 թվականներին ամուսնացած է եղել երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։ Նրանք մեկ որդի ունեն` 11-ամյա Արմանը։
Լրահոս
0