https://armeniasputnik.am/20210930/hajastanum-kankhik-vtsharumnern-u-gvortsarqnern-eapes-ksahmanapakven-33790766.html
Հայաստանում կանխիկ վճարումներն ու գործարքներն էապես կսահմանափակվեն
Հայաստանում կանխիկ վճարումներն ու գործարքներն էապես կսահմանափակվեն
2022 թվականից սկսած՝ ավելի քան 300 հազար դրամի գնումներն անկանխիկ են դառնալու, իսկ 2024 թվականից սկսած՝ նաև բոլոր աշխատավարձերն ու վճարումները հիվանդանոցներում... 30.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-30T14:23+0400
2021-09-30T14:23+0400
2021-10-08T20:12+0400
աշխատավարձ
թոշակ
գործարք
մարտին գալստյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/11/27578668_0:0:3131:1762_1920x0_80_0_0_369ececcad8ed7f6bb55e4f3ef2c8c02.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կանխիկ վճարումներն ու գործարքները Հայաստանի տարածքում էապես կսահմանափակվեն։ Տեղեկությունը նշված է «Անկանխիկ գործարքների մասին» օրինագծում ու հարակից նախագծերի փաթեթում, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում ու ներկայացվել խորհրդարանի քննարկմանը:Կենսաթոշակների վճարման քարտային համակարգը հետաձգվեց. թոշակառուն ընտրելու ժամանակ կունենաԿենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կառավարության նիստում ասաց, որ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում բոլոր բիզնես գործարքները, ինչպես նաև 300 հազար դրամը գերազանցող ապրանքների մանրածախ վաճառքները պետք է կատարվեն անկանխիկ:Անկախ չափերից՝ անկանխիկ վճարվելու են աշխատավարձերը, կրթաթոշակները, բժշկական ծառայությունների վճարներն ու ուսումնական վճարները բուհերում և մասնավոր դպրոցներում՝ հետևյալ ժամանակացույցով. 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երևանում, 2023-ից՝ մարզկենտրոններում, 2024–ից՝ ամբողջ Հայաստանում։ Կանխիկ աշխատավարձը կվճարվի միայն հատուկ դեպքերում (դիմումի հիման վրա, եթե աշխատողը հաշմանդամ է):Ինչ վերաբերում է կենսաթոշակներին ու նպաստներին, ապա այստեղ անկանխիկ վճարումների համար կատարվում են հաշմանդամության ու տարիքի բացառություններ (եթե թոշակառուն 70 տարեկանից մեծ է):Ի վերջո, անկանխիկ են դառնում նաև 500 հազար դրամը գերազանցող ֆիզիկական անձանց միջև գործարքները (առուվաճառք, վարձակալություն և այլն), եթե գործարքը գրանցման մեջ փոփոխություններ է ենթադրում (օրինակ, եթե խոսքը մեքենաների մասին է): 2023 թվականից այդ շեմը կկրճատվի մինչև 300 հազար։Ինչ վերաբերում է ֆինանսական հատվածին, ապա անկանխիկ կվճարվեն նաև 300 հազար դրամը գերազանցող բանկային ավանդների տոկոսները, ինչպես նաև վարկերը՝ անկախ չափից (բացառությամբ մինչև 20 հազար դրամ լոմբարդային վարկերը) ու ապահովագրական հատուցումները:
https://armeniasputnik.am/20210602/yerevanum-gyumrium-ev-vanadzorum-toshaknern-u-npastneru-kvjarven-ankanxik-exanakov-27783458.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/11/27578668_250:0:2981:2048_1920x0_80_0_0_b2fd8d05bdec6d935a2dac8b5f95f4ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխատավարձ, թոշակ, գործարք, մարտին գալստյան
աշխատավարձ, թոշակ, գործարք, մարտին գալստյան
Հայաստանում կանխիկ վճարումներն ու գործարքներն էապես կսահմանափակվեն
14:23 30.09.2021 (Թարմացված է: 20:12 08.10.2021) 2022 թվականից սկսած՝ ավելի քան 300 հազար դրամի գնումներն անկանխիկ են դառնալու, իսկ 2024 թվականից սկսած՝ նաև բոլոր աշխատավարձերն ու վճարումները հիվանդանոցներում և բուհերում։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Կանխիկ վճարումներն ու գործարքները Հայաստանի տարածքում էապես կսահմանափակվեն։ Տեղեկությունը նշված է «Անկանխիկ գործարքների մասին» օրինագծում ու հարակից նախագծերի փաթեթում, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում ու ներկայացվել խորհրդարանի քննարկմանը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կառավարության նիստում ասաց, որ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում բոլոր բիզնես գործարքները, ինչպես նաև 300 հազար դրամը գերազանցող ապրանքների մանրածախ վաճառքները պետք է կատարվեն անկանխիկ:
Անկախ չափերից՝ անկանխիկ վճարվելու են աշխատավարձերը, կրթաթոշակները, բժշկական ծառայությունների վճարներն ու ուսումնական վճարները բուհերում և մասնավոր դպրոցներում՝ հետևյալ ժամանակացույցով. 2022 թվականի հունվարի 1-ից՝ Երևանում, 2023-ից՝ մարզկենտրոններում, 2024–ից՝ ամբողջ Հայաստանում։ Կանխիկ աշխատավարձը կվճարվի միայն հատուկ դեպքերում (դիմումի հիման վրա, եթե աշխատողը հաշմանդամ է):
Ինչ վերաբերում է կենսաթոշակներին ու նպաստներին, ապա այստեղ անկանխիկ վճարումների համար կատարվում են հաշմանդամության ու տարիքի բացառություններ (եթե թոշակառուն 70 տարեկանից մեծ է):
Ի վերջո, անկանխիկ են դառնում նաև 500 հազար դրամը գերազանցող ֆիզիկական անձանց միջև գործարքները (առուվաճառք, վարձակալություն և այլն), եթե գործարքը գրանցման մեջ փոփոխություններ է ենթադրում (օրինակ, եթե խոսքը մեքենաների մասին է): 2023 թվականից այդ շեմը կկրճատվի մինչև 300 հազար։
Ինչ վերաբերում է ֆինանսական հատվածին, ապա անկանխիկ կվճարվեն նաև 300 հազար դրամը գերազանցող բանկային ավանդների տոկոսները, ինչպես նաև վարկերը՝ անկախ չափից (բացառությամբ մինչև 20 հազար դրամ լոմբարդային վարկերը) ու ապահովագրական հատուցումները: