https://armeniasputnik.am/20211004/putini-u-pashinjani-shutvov-khandipen-matvienkvo-33924132.html
Պուտինն ու Փաշինյանը շուտով կհանդիպեն. Մատվիենկո
Պուտինն ու Փաշինյանը շուտով կհանդիպեն. Մատվիենկո
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում անձնական հանդիպում կունենան, այսօր... 04.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-04T17:58+0400
2021-10-04T17:58+0400
2021-10-04T18:07+0400
վալենտինա մատվիենկո
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2355/69/23556961_0:84:1601:984_1920x0_80_0_0_31f706ab2160db1cc0ad5124ba4b387b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում անձնական հանդիպում կունենան, այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ՀՀ նախագահն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են. տեսանյութՆա նշել է, որ Պուտինն ու Փաշինյանն այս տարի երեք հանդիպում են ունեցել ու 14 հեռախոսազրույց, ու մոտ ժամանակներում նոր հանդիպում է սպասվում։«ՌԴ-ի ու Հայաստանի հարաբերությունները բարեկամական ու ռազմավարական բնույթ ունեն։ Անկասկած, խորհրդարանի դերը դրանում շատ բարձր է։ Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է աշխատել մեր միջխորհրդարանական հանձնաժողովը»,-ասել է Դաշնային խորհրդի ղեկավարը։Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է ՌԴ-ի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30 տարին։Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է: Նախատեսված են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի վերջին օրը պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
https://armeniasputnik.am/20211004/alen-simvonjani-glkhavvorats-patvirakutjuny-pashtvonakan-ajcvov-meknel-e-rd-hajtni-e-orakargy-33900694.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2355/69/23556961_88:0:1511:1067_1920x0_80_0_0_86d3dd2cfe421176688a8d447be10caa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վալենտինա մատվիենկո
Պուտինն ու Փաշինյանը շուտով կհանդիպեն. Մատվիենկո
17:58 04.10.2021 (Թարմացված է: 18:07 04.10.2021) ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներում անձնական հանդիպում կունենան, այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա նշել է, որ Պուտինն ու Փաշինյանն այս տարի երեք հանդիպում են ունեցել ու 14 հեռախոսազրույց, ու մոտ ժամանակներում նոր հանդիպում է սպասվում։
«ՌԴ-ի ու Հայաստանի հարաբերությունները բարեկամական ու ռազմավարական բնույթ ունեն։ Անկասկած, խորհրդարանի դերը դրանում շատ բարձր է։ Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է աշխատել մեր միջխորհրդարանական հանձնաժողովը»,-ասել է Դաշնային խորհրդի ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է ՌԴ-ի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30 տարին։
Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է: Նախատեսված են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի վերջին օրը պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: