00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր գյուղից ծնված քաղաքն է»․ ի՞նչ կապ ունի Նոյյան տապանը Արցախի Շոշի ու Շուշիի հետ

© Sputnik / Aram NersesyanՇոշ տանող ճանապարհը
Շոշ տանող ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Շոշ տանող ճանապարհը
Բաժանորդագրվել
Շոշեցիները վստահեցնում են, որ իրենց գյուղի շնորհիվ է վերածնվելու հայկական Շուշին։
Արցախի Շոշ գյուղը պատերազմից հետո դարձավ սահմանային։ Մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու ջոկատներն են, որոնց թիկունքում էլ կառուցվում է Հադրութ-Շուշի ավտոճանապարհը։ Շոշը անմիջապես Շուշիի ներքևում է, այստեղից ոչ միայն երևում, այլև լսվում են Շուշիում տեղակայված թշնամու գործողություններն ու ձայները։
Ընդամենը 640 բնակիչ ունեցող փոքրիկ այս գյուղը տվել է 8 զոհ, թեպետ ամբողջ Շոշը մեկ մարդու պես մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Շոշը գրավել չկարողացած թշնամին գյուղի հարակից բարձունքով հասել է Շուշի։ Տեղացիներն ասում են՝ այնտեղ ևս մեծ թվով շոշեցիներ են ներգրավված եղել ինքնապաշտպանական ջոկատներում։ Շոշը թողած՝ մարդիկ մեկնել էին Շուշին պաշտպանելու։ Մեր գյուղից ծնված քաղաքն է, անկեղծանում են շոշեցիները՝ վստահեցնելով, որ կրկին իրենց գյուղի շնորհիվ է վերածնվելու հայկական Շուշին։
1752 թվականին քաղաքի կարգավիճակ ստացած Շուշին իր անունը ստացել է հենց Շոշից, ինչը Արցախի բարբառով նշանակում է մատղաշ ճյուղ, շիվ։ Իսկ ինչո՞ւ է այս անունը ստացել Շոշ գյուղը։ Արցախյան լեգենդներն ասում են՝ երբ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյյան տապանը հարվածում է Արարատ լեռան գագաթին ու կանգնում, տապանից մի գերան պոկվում ու, ջրերի վրա լողալով, հասնում է ներկայիս Արցախի տարածք։ Այստեղ էլ ժամանակի ընթացքում փայտը արմատներ է գցում, սկսում շիվեր տալ, ինչպես արցախցիներն են ասում՝ շոշ տալ։ Այստեղից ծնվել է Շոշ անվանումը, ասել է թե` Նոյյան տապանից ծիլ արձակած բնակավայր։
Բնիկ արցախցիներից բացի, Շոշը 13-րդ դարում բնակեցվել է նաև Արևմտյան Հայաստանից ու Իրանից գաղթած հայերով։ Նրանք բերել են իրենց ավանդույթները, բայց արցախյան սովորույթներն ու մշակույթը շարունակել է գերիշխող լինել։ Շոշի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանի հետ զրույցում իմանում եմ, որ գյուղում կա երկու եկեղեցի` 1454 և 1655 թվականներին կառուցված։ Շոշը հայտնի է իր աղբյուրներով։ Ամենահին և ամենահայտնի աղբյուրը Լալիկն է, որը կառուցվել է 1866 թվականին Բուխան և Ավետիս եղբայրների ձեռքով։ Շոշը նշանավոր է նաև կամուրջներով, առավել հայտնի է 17-րդ դարի Ձախլիկ կամ Ճղացաձորի կամուրջը` Կարկառ գետի վրա։
«Ուրիշ պեն եմ ցույց տվալ». ինչպես Կարմիր շուկայի տղամարդիկ «դաստիարակեցին» ադրբեջանցիներին
Շոշ մեկնելուս օրը այնտեղ հիշատակի միջոցառում էր՝ նվիրված զոհված շոշեցիներին։ Երեխաները գրկել էին իրենց համագյուղացի հերոսների նկարներն ու հուզմունքը հազիվ զսպելով՝ արտասանում էին։ Մանկական հույզերը, սակայն, տեղի տվեցին միջոցառման կեսից։ Երեխաներն անկարող էին խոսել։ Արցախի կրթության նախարար Լուսինե Ղարախանյանը ավելի ուշ զրույցի ժամանակ պատմեց, որ չնայած մարդկային ու տարածքային հսկայական կորուստներին, արցախցի երեխաները կարողացել են ինքնակազմակերպվել և վերադառնալ կյանքի բնականոն հուն։

«Շոշի երեխաները թշնամու աչքերի մեջ նայելով են դպրոց գնում։ Նրանք սովորում են նոր տեխնոլոգիաներ՝ դրանց հետ կապելով հայրենիքի պաշտպանությունը։ Մենք պետք է շատ կարճ ժամանակում ուժեղանանք և հետ բերենք այն, ինչ կորցրել ենք»,-Շոշում ասում է Արցախի կրթության նախարարը։

Ինքս էլ զրուցում եմ շոշեցիների հետ։ Մեծերը պատմում են խնդիրների մասին, իսկ երեխաները ամաչկոտ ծիծաղով փախչում են՝ միայն գլխով հաստատելով թշնամուց երբեք չվախենալու հաստատակամությունը։ Մեծ բան կլինի իրենց համար, որ թորքից վախենանք։ Երեխաների խոսքն է։
Թող թշնամին մտնի մեր գյուղ, մենք էլ կդիմավորենք․ Արցախի Աղավնոյի բնակիչները վերադառնում են
Լրահոս
0