Հունական ֆուտբոլային ակումբի պաշտպանին սեփական մեքենայում մահացած են գտել

© Sputnik / Костис Нтантамис / Անցնել մեդիապահոցՈստիկանական մեքենա Հունաստանի և Թուրքիայի սահմանին
Ոստիկանական մեքենա Հունաստանի և Թուրքիայի սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոս Ցունամիսը երեկվանից անհետ կորած էր համարվում։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հունական «Մակեդոնիկոս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Նիկոս Ցունամիսին սեփական մեքենայում մահացած են գտել։ Տեղեկությունը հայտնում է SDNA-ն։
31-ամյա պաշտպանի ավտոմեքենան հայտնաբերվել է նավամատույցի մոտ։ Ցունամիսը երեկվանից անհետ կորած էր համարվում։
Футбольный матч. Архивная фотография - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Հունգարիայում մարզումների ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել
Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ նրա մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով։
Ավելի վաղ ֆուտբոլիստն ընկերոջը հայտնել էր ֆինանսական խնդիրների մասին` հավելելով, որ ցանկանում է ինքնասպան լինել:
34 տարեկանում մահացել է սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը
Հունական «Մակեդոնիկոսը» վերջին ակումբն էր, որտեղ հանդես էր գալիս պաշտպանը։ Նա այնտեղ էր տեղափոխվել շուրջ մեկ տարի առաջ։
Ցունամիսը մինչ այդ հանդես է եկել «Արիս», «Քսանթի», «Պանտրակիկոս» և այլ ֆուտբոլային ակումբներում։
Լրահոս
0