Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան խնդիրներ է հարուցում Իրանի համար` աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին

Միսակյան. Թուրքիան խնդիրներ է հարուցում Իրանի համար` աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է այն տեղեկատվությունը, ըստ որի` Իրանում ամենաբարձր մակարդակով թիրախավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և աշխատում են հենց նրա դեմ։
Քարոզչական պատերազմի հենց սկզբից Իրանում խոսվում էր այն մասին, որ ադրբեջանական վարչախումբն իրականում Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ է իրականացնում հակաիրանական գործողություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Նրա կարծիքով` Ադրբեջանի դեմ քայլեր իրականացվեցին երկու ուղղությամբ, նախ`հոգևորականության կողմից եղան քննադատություններ, հայտարարություններ, որոնցում շեշտվում էր, որ Իրանն Ադրբեջանի ժողովրդի հետ խնդիր չունի, մյուս կողմից խոսվեց լիբանանյան Հզբոլլահի օրինակով Ադրբեջանում կազմավորված իրանական խմբավորումներն ակտիվացնելու մասին, որոնք պետք է ծավալեն պրոիրանական գործունեություն։

«Այս համատեքստում է տեղավորվում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հայտարարությունն առ այն, որ արտաքին ուժերի դեմ պայքարում ադրբեջանական ժողովուրդը պետք է օրինակ վերցնի Իրանից։ Առհասարակ բոլոր հայտարարություններում շեշտադրվում է հենց Ալիևի հակաիրանական դերակատարությունը, ուստի նրա հասցեին հնչում են նույնիսկ սպառնալիքներ, որոնք ուժգնացան հատկապես այն ժամանակ, երբ Ալիևը հրապարակային հարցադրում արեց, թե ինչու իրանական բանակը զորավարժություններ չէր անում այն ժամանակ, երբ Արցախին հարող տարածքները գտնվում էին հայկական զորքերի վերահսկողության տակ»։

Գարիկ Միսակյան
իրանագետ
Միսակյանը պնդեց, որ փակելով անցակետերը իրանական բեռնատարների համար`Թուրքիան իր հերթին խնդիրներ է հարուցում Իրանի համար` աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին, հետևաբար այս իրավիճակում հայկական կողմը պետք է շատ արագ գործի, ու եթե կարողանա շուտափույթ շահագործել Հյւոսիս–հարավ ճանապարհահատվածը, ապա Իրանի համար կդառնա տարանցման լուրջ կենտրոն, իսկ ինչ վերաբերում է թուրք–իրանական հակամարտությանը, ապա երկու երկրներում էլ, ըստ Միսակյանի, շատ լավ հասկանում են, որ իրենք հավասարազոր տերություններ են իրենց ներուժով, բնակչությամբ, տնտեսությամբ և ռազմական հնարավորություններով, հետևաբար երկուսն էլ խուսափելու են ռաազմական բախումից։
Եթե Թուրքիան համաձայնի 3+3 ձևաչափին, ուրեմն կընդունի ՌԴ–ի և Իրանի խաղի կանոնները
 - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Եթե Թուրքիան համաձայնի «3+3»-ին, ուրեմն կընդունի ՌԴ–ի և Իրանի խաղի կանոնները. Բալասանյան
Իրանագետի խոսքով` Թուրքիայի ու Իրանի միջև, այդուհանդերձ, տարածաշրջանում գերակայության հասնելու համար սուր մրցակցությունը կշարունակվի, ինչպես եղել է նախկինում, ու թեև Հարավային Կովկասում տեղի ունեցած արցախյան վերջին պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունները լարվել են, բայցևայնպես, չարժե այդ առթիվ ինչ–որ պայթյունի սպասել։
Ինչու է Իրանին բարկացնում Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումները «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ
Նշենք, որ Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշին հայտնել էր, որ այսկերպ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала