https://armeniasputnik.am/20211009/tvond-shnvorhavvor-erevan-marutjany-khvostanum-e-nvor-tsragrer-nerkajacnel-arajika-shabatnerin-34106664.html
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն. Մարությանը խոստանում է նոր ծրագրեր ներկայացնել առաջիկա շաբաթներին
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն. Մարությանը խոստանում է նոր ծրագրեր ներկայացնել առաջիկա շաբաթներին
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երևանցիներին շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ։ Նա գրառում է արել Facebook–ում` հիշեցնելով, որ... 09.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-09T11:57+0400
2021-10-09T11:57+0400
2021-10-09T12:05+0400
հայաստան
հայկ մարության
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1782/80/17828064_0:83:1601:983_1920x0_80_0_0_52bfef802d95bafd9687b3d727e41d5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երևանցիներին շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ։ Նա գրառում է արել Facebook–ում` հիշեցնելով, որ այս տարի տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաև Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։Մարությանը նշել է, որ մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երևանը, միշտ և բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։«Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։ Տոնդ շնորհավոր, Երևա՛ն»,– եզրափակել է քաղաքապետը։Հիշեցնենք` «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները նվիրված են Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրմանը։ Մ․թ․ա․ 782-ին հիմնադրված Էրեբունուն նվիրված առաջին տոնակատարությունն անցկացվել է 1968 հոկտեմբերին. նշվում էր Երևանի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ 2018-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 2800-ամյակը։ 2020-ին տոնակատարությունը չեղարկվեց պատերազմի հետևանքով։Այս տարի ավելի պասիվ են. Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1782/80/17828064_90:0:1509:1064_1920x0_80_0_0_ca2fd0610aac81e6587e458e4c7bfcf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայկ մարության, երևան
հայաստան, հայկ մարության, երևան
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երևանցիներին շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ։ Նա գրառում է արել
Facebook–ում` հիշեցնելով, որ
այս տարի տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաև Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։
«Այդուհանդերձ, մենք քաղաքային կյանքի բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լավ նորություններ, ավարտուն ձեռքբերումներ ու նորընթաց ծրագրեր։ Դրանք վերաբերում են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներին՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին ու հատկապես, տրանսպորտային բարեփոխումներին։ Այդ ծրագրերը ձեր դատին կներկայացնենք առաջիկա շաբաթներին՝ երևանյան օրերի ընթացքում»,– գրել է նա։
Մարությանը նշել է, որ մեր հազարամյա մայրաքաղաքը՝ մշտադալար Երևանը, միշտ և բոլոր պարագաներում կշարունակի լինել մեր քաղցր հայրենիքի զարգացման ու բարգավաճման առաջամարտիկը։
«Վստահ եմ, որ այս գիտակցությամբ հաջորդ տարիներին մենք կտոնենք մեր քաղաքի օրը։ Տոնդ շնորհավոր, Երևա՛ն»,– եզրափակել է քաղաքապետը։
Հիշեցնենք` «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները նվիրված են Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրմանը։ Մ․թ․ա․ 782-ին հիմնադրված Էրեբունուն նվիրված առաջին տոնակատարությունն անցկացվել է 1968 հոկտեմբերին. նշվում էր Երևանի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ 2018-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 2800-ամյակը։ 2020-ին տոնակատարությունը չեղարկվեց պատերազմի հետևանքով։