00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան արտադրության զենքերը հասել են Ուկրաինա. ի՞նչ կլինի հետո

CC BY-SA 4.0 / Michael Rivera / In Ashburn, Turner County, Georgia (cropped and resized)Американский армейский внедорожник HMMWV
Американский армейский внедорожник HMMWV - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Բաժանորդագրվել
Վաշինգտոնը կարող է Ուկրաինային ավտոմեքենաներ, ռադարներ և դեղատուփեր մատակարարել անվճար, բայց ոչ անշահախնդիր։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ԱՄՆ–ի կողմից օտարերկրյա բանակները սպառազինելու և ուսուցանելու հաջողված օրինակներ չկան։ Հակառակը` Պենտագոնի աջակցությամբ և ստանդարտներով ստեղծված բանակների ջախջախման բացասական միտում է նկատվում․ Վրաստանում (2008 թ․), Իրաքում (2015 թ․), Աֆղանստանում (2021 թ․) ։ Հաջորդը Ուկրաինան է, որին ամերիկացիներն ավելի ու ավելի ակտիվորեն են «լիցքավորում»։
ԱՄՆ-ն հոկտեմբերի 10–ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան է տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված, 60 մլն դոլարի լրացուցիչ օգնության առաջին խմբաքանակը ՝ բարձր ճշգրտության սպառազինություն, զինամթերք, ռադիոլոկացիոն դիտարկման միջոցներ:
Մատակարարումը գերազանցում է 250 մլն դոլարը, հատկացվել է ԱՄՆ 2021թ․-ի բյուջեից ։ Ամերիկացիները Կիևին երես չեն տալիս․ յոթ տարվա ընթացքում ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմել է մոտ 2 միլիարդ դոլար, այսինքն՝ տարին գրեթե 1000 դոլար (կամ ամսական 93 դոլար) գործող 255 հազար զինծառայողներից յուրաքանչյուրի համար։
«Ցիրկոնի» փորձարկում - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
ԱՄՆ-ի` 2022 թ․-ի պաշտպանական բյուջեի նախագծում 300 մլն դոլար է նախատեսվում Ուկրաինայի համար, որն այդ գումարով կարող է միայն Միացյալ Նահանգների կիսագաղութի կասկածելի համբավ ձեռք բերել և ավելացնել ազգային անվտանգության խնդիրները: Երկու հարյուր հազարանոց բանակի ժամանակակից վերազինումը տասնյակ անգամ ավելի թանկ արժե ։ ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներում նոր ինքնաթիռների և տանկերի բացակայությունը շատ բանի մասին է խոսում։
«Դատաստանի օրվա» նոր ռուսական ինքնաթիռները կամ երրորդ համաշխարհայինի հրամանատարական կետը
Եվ այնուամենայնիվ, միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է` Կիևին ամերիկյան զենքով մատակարարելու գործընթացն ակտիվանա։ Ուկրաինան և ԱՄՆ-ն սեպտեմբերի 1-ին ռազմական համագործակցության և Ռուսաստանին հակազդելու շուրջ «վերապայմանավորվածություն» ձեռք բերեցին։ Նույն օրը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հակատանկային «Javelin» հրթիռային համալիրներ և «շատ այլ բաներ» խոստացավ: Ավելի ուշ «The American Conservative»–ը գրեց, որ Վաշինգտոնը Ուկրաինային ընկալում է որպես ՆԱՏՕ-ի դե ֆակտո անդամ։
Հինգերորդ սերնդի F-35 ռազմական ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Ինչու F-35 կործանիչը հայտնվեց վատագույն ամերիկյան ինքնաթիռների հնգյակում
Այս «վտանգավոր երանությունը» ոչ մի լավ բան չի խոստանում ուկրաինացի ժողովրդին և Եվրոպային ընդհանուր առմամբ։ Վաշինգտոնում ուկրաինական պատվիրակության սեպտեմբերյան հանդիպումների արդյունքում «Ուկրօբորոնպրոմը» ամերիկյան ընկերությունների հետ համագործակցելու մասին ընդհանուր 2,5 մլրդ դոլարի երեք համաձայնագիր է կնքել:
Ռուսաստանը բազմաթիվ անգամ պահանջել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դադարեցնեն ռազմական աջակցությունը, մահացու և ոչ մահացու զենքի մատակարարումները Ուկրաինային, որը Դոնբասում քաղաքացիական պատերազմի մեջ է գտնվում և իր ոչ ադեկվատ արտաքին քաղաքականությամբ տարիներ շարունակ ապակայունացնում է Եվրոպան:

Զրահը թույլ է

Անցած կիրակի ամերիկացիներն Ուկրաինա են տեղափոխել բարձր ճշգրտության զենք, զինամթերք, ռադիոլոկացիոն դիտարկման միջոցներ, բժշկական գույք։ Դատելով լուսանկարներում երևացող HMMWV զրահապատ մեքենաների «անապատային գույնից»՝ Կիևն օգտագործած տեխնիկա է ստացել, հավանական է՝ Աֆղանստանից (դեղին ներքողարկումը (կամուֆլյաժը) իմաստ ունի միայն անապատի պայմաններում) ։ HMMWV-ի առանձնահատկություններն ու գնդացիրը թույլ են տալիս վախեցնել աֆրիկյան «ապստամբներին»: Եվրոպայում այդ մեքենաների զրահը փամփուշտներից և ականներից չի պաշտպանում:
Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն
Սպառազինությունների ոլորտի մասնագետներից շատերը «Համվին» դասում են բարձր անցանելիության ավտոմեքենաների շարքին և դրանք մարտական մեքենաներ չեն համարում։ Ուկրաինայի ԶՈւ–ն HMMWV-ներ արդեն ստացել է և տեսել շարժիչի քմահաճությունը․ 4000-5000 կմ վազքից հետո արդեն պետք է փոխել ֆիլտրերը և մաքրել շարժիչը, իսկ պահեստամասերի պակասը բարդացնում է տեխսպասարկումը։
Военный полигон в Киевской области - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը դեռևս 2015թ․-ի մարտին էր հայտնել առաջին խմբաքանակի՝ 10 հատ HMMWV ավտոմեքենաների մատակարարման մասին ՝ որպես 73 մլն դոլարի անհատույց ռազմատեխնիկական օգնություն: Այդ ժամանակ նախատեսվում էր մեքենաները համալրել ուկրաինական հակատանկային հրթիռային համալիրներով։ HMMWV-ի առաջին տասնյակի հետքերը կորան Ուկրաինայի տափաստաններում: Նրանց սխրանքների մասին ոչինչ հայտնի չէ։
Ավելի վաղ «Ուկրօբորոնպրոմն» առաջարկում էր ռազմական նշանակության սեփական զրահամեքենաներ թողարկել՝ «Ռապտոր», «Կոզակ», «Մախնո», «Կուգուար», «Սպարտան», «Շրեկ», «Ֆիոնա» և այլն: Սակայն «նվեր տված ձին» ավելի նախընտրելի դարձավ, քան երկարաժամկետ ներդրումները՝ չերաշխավորված վերջնական հաջողությամբ։
Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը
Վաշինգտոնը կարող է Ուկրաինային ավտոմեքենաներ, հրետանային (հակամարտկոցային) ռադարներ և դեղատուփեր մատակարարել անվճար, բայց ոչ առանց շահի։ Ամերիկյան տեխնիկա և սպառազինություն ստացողները որոշակի պարտավորություններով են շղթայվում` լիակատար թշնամական քաղաքականություն վարել և պարբերաբար սադրանքներ կազմակերպել այն երկրների հանդեպ, որոնց մատնացույց կանի Վաշինգտոնը։
ԱՄՆ-ն զենքի մատակարարումներով թեժացնում է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, պատերազմի է դրդում ուկրաինացիներին և ի սկզբանե զգալի կորուստների դատապարտում։ Թեև Դոնբասի հակամարտությունն այդպես էլ չի լուծվում, իսկ Ռուսաստանի ռազմական հզորության հետ մրցելու ուկրաինական ջանքերն անիմաստ են թվում։ Ամերիկյան զենքի մատակարարումների ռազմավարությունը միանգամայն թափանցիկ է. արևելաեվրոպական աբորիգենները պետք է իրար կոտորեն և տարածքն ազատեն «բացառիկ» ամերիկացիների համար։

Սխալ տրամաչափի նռնակներ

Կիևին մատակարարվող սպառազինությունների ցուցակում երկու հիմնական կետ կա՝ «Barrett M82» խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանը, «Javelin» հակատանկային հրթիռային համալիրը և դրանց զինամթերքը:
Մոտ 15 կգ զանգվածով «Barrett M82»–ի 1,5-մետրանոց հրացանը թույլ է տալիս թիրախային կրակ վարել մինչև 1800 մ հեռավորության վրա: «Տերմինատորների» սուպեր-զենք չէ: Համեմատության համար ասենք, որ ռուսական 12,7 մմ տրամաչափի «Կորդ-Մ» դիպուկահար հրացանն ունի մոտ 10 կգ զանգված և թույլ է տալիս թիրախները խոցել առավելագույն հեռահարությամբ՝ մինչև 2000 մ:
Бомбардировщик B-52H Stratofortress перед началом дозаправки. Архивное фото - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Դոնբասում Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների ձեռքում «Barrett M82» են նկատել դեռևս 2015 թվականին։ Հենց այդ ժամանակ էր, որ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարեց այդ դիպուկահար հրացանը Ազգային գվարդիայի սպառազինության մեջ ներառելու մասին։ Ամերիկյան 12,7 մմ տրամաչափի հրացանը վեց տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություն է արել ուկրաինական դիմակայության մեջ։ Հարցը հռետորական է։
Ուկրաինայի ԶՈւ-ն 2017թ․-ից «Javelin» հակատանկային «թռիչքային-պաշտպանողական» համալիր ունի, որը նախատեսված է ծանր զրահատեխնիկայի, երկրի վրա պահպանվող օբյեկտների (ամրացված բունկերների, բլինդաժների) և համեմատաբար փոքր արագությամբ ու բարձրությամբ շարժվող օդային թիրախների (անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ) խոցման համար՝ մինչև 2500 մետր հեռավորության դեպքում: Համակցված նշանոցը հագեցած է քառապատիկ խոշորացնող օպտիկայով և թույլ է տալիս մարտ մղել գիշերը և վատ տեսանելիության պայմաններում: Այս զենքը ամերիկացիները ոչ մեկին անվճար չեն մատակարարում. «ուրիշ համակարգի նռնակներ են»։
Ենթադրվում է, որ Ուկրաինայի ԶՈւ սպառազինության մեջ նաև մոտ 1000 «FGM-148 Javelin» համալիրներ կան։ Մեկ «Javelin»–ի գինը 125 հազար դոլար է, հրթիռն արժե մոտ 40 հազար դոլար։ Բայց «Javelin»-ը զրոյական ազդեցություն ունի ուկրաինական ճգնաժամի կարգավորման վրա։
Учения инженерно-саперных войск в Краснодарском крае   - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Միացյալ Նահանգների կառավարության տրամադրած լրացուցիչ օգնությունը մեր պետությունների միջև անխախտ ռազմավարական գործընկերության հերթական վկայությունն է»:
Իրականում ամերիկյան սպառազինությունների մատակարարումները սպառնում են ՌԴ-ի և Արևելյան Եվրոպայի այլ սահմանակից պետությունների ազգային անվտանգությանը։ Ուկրաինական զինանոցների հետ մեկտեղ աճում է Մոսկվայի արագ արձագանքման (վրեժխնդրության) հավանականությունը՝ անհանգիստ հարևաների կողմից նախկինում նշված «կարմիր գծերը» հատելու համար:
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–ալիքին հետևեք հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko
Լրահոս
0