Գնել Սանոսյանը կգործուղվի Լիտվայի Հանրապետություն

© Photo / official site of the Prime minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գնել Սանոսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գնել Սանոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՏԿԵ նախարարն ու արտաքին կապերի վարչության խորհրդականը կմասնակցեն «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով նախարարական նիստին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և նույն գերատեսչության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանին գործուղում է Լիտվայի Հանրապետություն։ Համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am հարթակի ՀՀ վսրչապետի որոշումներ բաժնում։
Ռուստամ Բադասյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը երեք օրով կգործուղվի Ռուսաստան
Նրանք 2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը Լիտվայի
մայրաքաղաք Վիլնյուսում կմասնակցեն Միջազգային տրանսպորտային նորարարական համաժողովի շրջանակներում կայանալիք «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով նախարարական նիստին։
Սանոսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Հայաստանը և ՀԿԵ-ն կրկին կգործարկեն Փոթի-Կովկաս նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը
Լրահոս
0