Հաագայում Հայաստանը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ ընդդեմ Ադրբեջանի հայցի

ՄԱԿ-ի միջազգային դատարան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվեք
Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումների ժամանակ: Այս մասին Facebok-ում հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նաև հայտնում է, որ Ադրբեջանը դատարանից պահանջում է հրատապ միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:
Գերիների վերադարձը կարող է արագանալ. Ղազարյանը` ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման մասին
Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին:
Հիշեցնենք` մինչ այդ ՄԱԿ–ի միջազգային դատարանում ներկայացվել էր «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի ներկայացված պահանջը` Ադրբեջանի հանդեպ հրատապ միջոցների կիրառելու վերաբերյալ։ Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին էր ներկայացրել իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին: Դատարանի որոշումը դեռ չի հրապարակվել։
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել էր, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
ՄԱԿ-ի միջազգային դատարանի շենքը Հաագայում - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի․ միջազգային իրավաբանները հանդես են եկել ՄԱԿ-ի դատարանում
Հայկական կողմն իր հայցով դատարանից, մասնավորապես, պահանջել է ժամանակավոր միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր զինված ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ են հայտնված բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և կալանքի տակ գտնվող այլ անձանց, նաև` թույլ տա անկախ բժշկական և հոգեբանական փորձաքննություն իրականացնել հայ գերիների նկատմամբ։
Հայաստանի պահանջների շարքում է նաև, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա հայերի նկատմամբ ատելության քարոզից` այդ թվում ՝ փակի «ռազմավարի պուրակը»։
Միջազգային դատարանից Ադրբեջանի պահանջը մեկն է եղել` մերժել ՀՀ–ի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցների կիրառման պահանջը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала