ՀՀ պետական կառույցներն աստիճանաբար կանցնեն էլեկտրամոբիլների․ որքա՞ն է ծրագրի բյուջեն

© Sputnik / Armine AlexanyanՀՀ կառավարության շենք
ՀՀ կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2021
ՀՀ կառավարության շենք
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2018 թվականից մինչ օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Պետական կառույցների ծառայողական մեքենաները էլեկտրականներով փոխարինելու ծրագրի շրջանակում ձեռք կբերվի էլեկտրական շարժիչով 12 մեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։ Ծրագրի շրջանակում նաև կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Ծառայողական մեքենան պաշտոնյայի զավակին դասի չի՞ տանում. ինչպես են կրճատվել պետական ծախսերը
Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:
Շրջակա միջավայրի նախարարությունը պետական կառույցների ծառայողական մեքենաները նախատեսում է էլեկտրականներով փոխարինել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ:
Կադրային ջա՞րդ, թե՞ օրենքի պահանջ. Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը կրճատումներ է անում
2018 թվականից մինչ օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:
Դժգո՞հ եք տրանսպորտից ու տաքսիներից. կառավարությունն առաջարկում է զինել տեսուչներին
Լրահոս
0