00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար է վատթարացնել այն, ինչը գոյություն չունի. ՌԴ-ն՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին

© Sputnik / Сергей Субботин / Անցնել մեդիապահոցՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկո
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկո - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Բաժանորդագրվել
Մոսկվայում հայտարարեցին, որ ՆԱՏՕ–ի պաշտպանական նոր պլանը հաստատում է, որ դաշինքի հետ երկխոսությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը ճիշտ էր։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները պետք է հասկանան Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման իրենց պատասխանատվության աստիճանը` Մոսկվայի վրա մեղքը բարդելն անթույլատրելի է, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Միայնակ անհնար է տանգո պարել». Կրեմլը՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին
«Սկզբունքորեն իհարկե դժվար է վատթարացնել այն, ինչն այսօր գրեթե գոյություն չունի, նկատի ունեմ Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունները որպես փոխգործակցության, երկխոսության հարթակ»,– «Ռոսիա 24»–ի եթերում ասել է փոխնախարարը։
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ դաշինքը իր վերջին գործողություններով զգալիորեն ընդլայնեց «նման վատթարացման հնարավորության սահմանները հասկանալու հորիզոնները»։
«Մենք հստակ ելնում ենք նրանից, որ այն մարդիկ, որոնք որոշումներ են կայացրել, իսկ այդ որոշումը չի կարող չընդունվել ՆԱՏՕ–ում կոնսենսուսով, գիտակցում էին իրենց կողմից հասցված վնասի պատասխանատվության աստիճանը։ Եվ նման պայմաններում մենք չենք ընդունում որևէ փաստարկ, որը թույլ կտա նրանց դաշինքի հետ հարաբերությունների վատթարացման մեղքը դնել Ռուսաստանի ուսերին», – հավելել է Գրուշկոն։
Ուկրաինա–ամերիկյան զորավարժություններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին
Նա նշել է, որ ՆԱՏՕ–ի կողմից ռազմավարական բաղադրիչի ներգրավմամբ ռազմական ակտիվության ընդլայնումը Ռուսաստանի հետ սահմանին «սառը պատերազմի սխեմաներով, որոնց մասին հիշել է ՆԱՏՕ–ի ղեկավարությունը, ռազմական նոր իրողություններ է ստեղծում»։
Հոկտեմբերի 21-ին Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բլաշչակը ՆԱՏՕ–ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում հայտարարել էր, որ ԵՄ պաշտպանական նոր հայեցակարգը` ԵՄ–ի ռազմավարական կողմնացույցը, «Ռուսաստանից բխող սպառնալիքներ է» ենթադրում։
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է 44–օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունից
Սա մեկնաբանելով՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ–ին զսպելու ՆԱՏՕ–ի ռազմավարությունը ամենավառ ձևով հաստատում է դաշինքի հետ պաշտոնական երկխոսությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման իրավացիությունը։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան երբեք պատրանքներ չի ունեցել ՆԱՏՕ–ի էության վերաբերյալ, և դա կրկին ապացուցվում է։
«Դաշինքը խաղաղության համար չի ստեղծվել, այն ստեղծվել է առճակատման համար, դրա համար է ստեղծվել ու նախագծվել, – պարզաբանել է Պեսկովը։ – ՌԴ–ն մշտապես միջոցներ է ձեռնարկում սեփական շահերը պաշտպանելու համար»։
Президент Франции Эммануэль Макрон во время парада в честь Дня взятия Бастилии на Елисейских полях (14 июля 2021). Париж - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Վիրավորվել է․ ՆԱՏՕ-ն կարող է զրկվել աշխարհի ամենաուժեղ ռազմական տերություններից մեկից
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 18-ին հայտարարել էր ՆԱՏՕ–ին կից դիվանագետներին արտաքսելու վերաբերյալ Ռուսաստանի պատասխան միջոցների մասին. բացի Մոսկվայում ՆԱՏՕ–ի կապի ռազմական առաքելության աշխատանքի դադարեցումից, դադարեցվում է նաև նրա տեղեկատվական բյուրոյի աշխատանքը։
ՆԱՏՕ–ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը նույնպես նոյեմբերի 1-ից կամ մի փոքր ավելի ուշ դադարեցնում է աշխատանքը։ Ռուսաստանի հետ շփումներ ունենալու համար դաշինքն այսուհետ պետք է դիմի Բելգիայում ՌԴ դեսպանին։
Լրահոս
0