Հայաստանը ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Բաժանորդագրվեք
Հայաստանը թիմային պայքարում գրավել է 3 -րդ տեղը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։
Առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Երեկ չեմպիոնական տիտղոս նվաճեց 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, հայտնում են Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայից։ Գյումրու մարզադպրոցը ներկայացնող` Կարեն Ղազարյանի սանը, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաղթանակով են սկսել Եվրոպայի առաջնությունը. տեսանյութ
Այսպիսով Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտում է 2 ոսկե, 2արծաթե և մեկ բրոնզե մեդալով։ Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել է բրոնզե մեդալի։
Մեր երկիրը թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը։
Ֆեդերացիայից նշում են, որ այսպիսի արդյունք անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала