Անկարան ու Բաքուն ճնշում են, Երևանը չի հանձնվում. ո՞վ է հորինել «Զանգեզուրի միջանցքը»

© Sputnik / Aram NersesyanФлаг Армении в Сюнике
Флаг Армении в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Բաժանորդագրվեք
Փորձագետների գնահատմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը հաղորդակցությունների հարցում ակտիվ ճնշում են գործադրում Հայաստանի վրա ։ Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզ է։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման բանակցային գործընթացին զուգահեռ ադրբեջանցի, իսկ վերջերս նաև թուրք պաշտոնյաները չեն դադարում խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ադրբեջանը փաստացի պնդում է, որ Նախիջևանի Ինքնավարության հետ ցամաքային կապ հաստատելու համար Սյունիքի մարզով այնպիսի միջանցք ստանա, որը դուրս կլինի Հայաստանի իրավասությունից։ Իսկ օրերս Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանցի գործընկերոջ հետ Հորադիզից դեպի Աղբենդ ավտոմայրուղու հիմքը դրեց։ Այս բնակավայրը հարում է Սյունիքի սահմանին։ Եվ ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ միջոցառումը մատուցվեց որպես «Զանգեզուրի միջանցքի հիմնարկեք»։
Կապերի ապաշրջափակման բանակցությունների ո՞ր ձևաչափն է ընդունելի․ մեկնաբանում է Զախարովան
Սակայն, ըստ ամենայնի, իրականությունն այդքան էլ լավատեսական չէ Բաքվի և Անկարայի շահերի տեսանկյունից։ Բանն այն է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Հայտարարության վերջին՝ 9-րդ կետն ասում է, որ ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

«Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը պատասխանատվություն է կրում տրանսպորտային հաղորդակցության դիտարկման և վերահսկողության համար»,-նշվում է այդ հայտարարության մեջ։

Մեկնաբանելով ապաշրջափակման թեման՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց Հայաստանը չի քննարկում։ Ավելին, փոխվարչապետների մակարդակում աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքում։ Սրա մասին, ըստ Գրիգորյանի, տեղյակ է նաև ադրբեջանական կողմը։
«Հաղորդակցության ապաշրջափակումը որևէ վերտարածքային միջանցք չի ենթադրում»,– ասում է նաև ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։ Sputnik-ին տված հարցազրույցում փորձագետը նշում է, որ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը հորինել են Ադրբեջանում, քանի որ եռակողմ հայտարարության մեջ չկա ո՛չ «միջանցք» բառը, ո՛չ էլ «Զանգեզուր» բառակապակցությունը:
Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Շուշիում - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
«Զանգեզուրի միջանցքը կկապի ողջ թյուրքական աշխարհը». Ալիևը`Բաքվի և Անկարայի քայլերի մասին
«Ճիշտ է, համատեղ հայտարարության մեջ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ կարգավիճակ կունենա Սյունիքի ճանապարհը, արդյոք այն ամբողջովին Հայաստանի վերահսկողության տակ կլինի, և թե ինչ են այնտեղ անելու ռուս սահմանապահները»,-ասում է նա:
Ինչ վերաբերում է Հորադիզ-Աղբենդ ճանապարհի հիմնարկեքին, ապա այն, միևնույնն է, պետք է կառուցվեր՝ անկախ Սյունիքով անցնող ճանապարհի կարգավիճակից։
ՌԴ-ում հայ-ադրբեջանական սահմանի քարտեզներ կան. Սարգսյանը` Պուտինին ուղարկված նամակի մասին
Քաղաքագետ Արթուր Աթաևն իր հերթին հիշեցնում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը քննարկվել է առաջին պատերազմի ավարտից հետո՝ մինչև 2001 թվականը: Նրա խոսքով` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի համաձայն էր այդ տարբերակի հետ, և եթե չլիներ Ադրբեջանի խորհրդարանի դիրքորոշումը, ապա «միջանցք և խաղաղություն՝ Ղարաբաղի դիմաց» բանաձևը կյանքի կկոչվեր:
Ի դեպ, հենց Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերին հարցազրույցներից մեկում պատմել էր Հեյդար Ալիևի հետ 2001 թ․-ի ապրիլին Քի Վեսթում կայացածբանակցությունների մասին։ Քի Վեսթում ստորագրման համար նախապատրաստված փաստաթուղթը իրենից ներկայացնում էր Ադրբեջանի հրաժարումը Արցախից, նշում էր Քոչարյանը։ Արցախը միանում էր Հայաստանին։ Ի պատասխան Հայաստանը Ադրբեջանին իրավունք էր տալիս դեպի Նախիջևան Մեղրիի շրջանով անցնող սուվերեն ճանապարհ ունենալ։ Բայց հետագայում ադրբեջանական կողմը մերժեց այդ նախագիծը։
Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Ավտոճանապարհները նույնպես պետք է բացվեն. Փաշինյանը` ապաշրջափակման մասին
Աթաևի խոսքով` հիմա, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական հաջողությունը` Ադրբեջանը, նրա հետ միասին նաև Թուրքիան, հույս ունեն իրագործել այդ գաղափարը: Ընդ որում, փորձագետի կարծիքով, միջանցքը պետք է ոչ միայն և ոչ այնքանԱդրբեջանին, որքան Թուրքիային։
«Անկարային դա պետք է իր տնտեսական ուռազմաքաղաքական տարածքն ընդլայնելու համար»,- ասել է ռուս փորձագետը Sputnik–ին։
Միաժամանակ նա ենթադրում է, որ սկզբում թուրքերն ու ադրբեջանցիները կարող են փորձել օդային «միջանցք» բացել հայկական տարածքով։ Եվ Էրդողանի մասնակցությունը Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը բնավ պատահական չէ։ Ինչ վերաբերում է ավտոմոբիլային ճանապարհին, ապա այստեղ հարցը մեծապես կախված է նրանից, թե արդյոք Անկարան և Բաքուն կկարողանան մինչև վերջ ճնշում գործադրել Երևանի վրա: Աթաևի գնահատմամբ՝ ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլն անցնում է տնտեսական դիմակայության կարգավիճակի, և Բաքուն ու Անկարան ճնշում են գործադրում Երևանի վրա:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԽՔ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала