00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը. Մայր աթոռը դիմել է Ազգային ժողովին

© Photo : Grigor Yepremyan // Facebook / Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով (29 հոկտեմբերի 2021թ․)․ էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով (29 հոկտեմբերի 2021թ․)․ էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվել
Մայր աթոռը հիշեցնում է, որ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում, ուստի մեռելոց հիշատակի օրը պարտադիր է ոչ աշխատանքային համարել։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մայր աթոռը դիմել է ՀՀ Ազգային Ժողովի խմբակցություններին, որպեսզի որպես Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանեն նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նախագահությամբ Մայր աթոռում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

«Հատկանշական է, որ շատ երկրներում (որոնց թվում են Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը) պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մայր աթոռը հայտնում է, որ հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, անհրաժեշտ է ոչ աշխատանքային պահպանել, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։
Միաժամանակ, Մայր աթոռը լիահույս է, որ ԱԺ–ում նկատի կունենան իրենց առաջարկները։
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
Քերոբյանն ասել է, թե որքան գումար է Հայաստանը կորցնում ամանորյա երկարատև տոների պատճառով
Նշվում է, որ ժողովին քննարկվել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհետ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որի համաձայն` քաղաքացիները կհանգստանան միայն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2–ին և Սուրբ ծննդյան տոնին` հունվարի 6-ին։ Մյուս բոլոր օրերը կլինեն աշխատանքային։ Հասարակության մեջ տվյալ որոշումը միանշանակ չի ընկալվել, իսկ խորհրդարանում քննարկումներն անցել են բավականին լարված մթնոլորտում։
Լրահոս
0