Հայաստանում սկսել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ թողարկել․ նախագծի մանրամասները

© Sputnik / Aram GareginyanՀայաստանում արտադրված էլեկտրամոբիլների լիցքավորման կայանը
Հայաստանում արտադրված էլեկտրամոբիլների լիցքավորման կայանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Բաժանորդագրվեք
Բացի ռադիոդետալներից և տպասալիկներից, որոնք ներկրվում են արտասահմանից, կայանի համար անհրաժեշտ մնացած ամեն ինչը արտադրում և հավաքում են Հայաստանում։ Այդպիսի կայանները մոտ ժամանակներս ցանկանում են դուրս բերել հանրապետական, այնուհետև տարածաշրջանային ընդլայնվող շուկա։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. Էլեկտրամոբիլների՝ հայ ինժեներների կողմից ստեղծված լիցքավորման առաջին կայանները հայտնվել են Երևանում: Առայժմ՝ ինժեներական քաղաքում, սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով դրանք հնարավոր կլինի տեսնել Երևանի փողոցներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել Է Evan ինժեներական ընկերության տնօրեն Հակոբ Գևորգյանը:
2019 թ․-ի հուլիսին Հայաստանում էլեկտրամոբիլների ներկրումն ազատեցին ԱԱՀ-ից։ Այն ժամանակ Էկոնոմիկայի նախարարությունը, որը կազմել էր օրինագիծը, նշում էր, որ արդյունքում ոչ միայն ավելի շատ «կանաչ»տրանսպորտ կհայտնվի, այլև կլինեն այդպիսի մեքենաների սպասարկման մասնագետներ, ինչպես նաև դետալներ և սպասարկող տեխնիկա արտադրողներ:
Смарт аквариум стартапа Bluenero - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
Հայկական «խելացի տունը» իր տեղն է գրավում համաշխարհային շուկայում
Հակոբ Գևորգյանի ընկերությունը ցույց է տալիս, որ այդ հաշվարկները ճիշտ են եղել։ Ինժեներական քաղաքի ընկերություններից մեկում աշխատելով, նա որոշել է այնտեղ բացել իր նախագիծը՝ տեսնելով, որ էլեկտրամոբիլների վարորդներն ավելի ու ավելի են շատանում, իսկ լիցքավորման պահանջն աճում է։
Նշենք, որ էլեկտրոմոբիլի վառելիքի ծախսերն ավելի քանի երկու անգամ քիչ են, քան նույն հզորության և սեղմված գազով աշխատող մեքենաներինը և ավելի քան չորս անգամ քիչ, քան բենզինով մեքենաներինը։
Դրա հետ մեկտեղ, Հակոբն ու իր ընկերները որոշել են պատրաստի բլոկները արտասահմանից չպատվիրել, այլ տեղում արտադրել այն ամենը, ինչ հնարավոր է։ Ռադիոդետալներից և տպագրասալիկներից բացի, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում գրեթե չեն արտադրվում, մնացած ամեն ինչը տանն է պատրաստվում։ Նշված դետալների հիման վրա լիցքավորիչի էլեկտրոնային «միջուկի» ամբողջ սխեմատեխնիկան նախագծում և հավաքում են Հայաստանում։
Մետաղական կորպուսները, ինչպես նաև կայանի և հեռախոսային հավելվածի ծրագրային ապահովումը նույնպես ստեղծվում են Հայաստանում։

«Մենք նաև տնային օգտագործման լիցքավորիչներ ենք պատրաստում, հաշվի առնելով, որ ոչ բոլոր էլեկտրամոբիլներն են լիցքավորիչի հետ միասին հասնում Հայաստան»,-ավելացնում է Գևորգյանը։

Կայանը համալրել են նաև լիցքավորման լարերի տարբեր ստանդարտներով, քանի որ եվրոպականն ու ամերիկյանը մի փոքր տարբերվում են միմյանցից։
«Բացի այդ, եթե լիցքավորման կետի սեփականատերը՝ հյուրանոցը, սրճարանը կամ որևէ այլ մեկը, արևային վահանակ ունի, մենք կարող ենք կայանը միացնել թե՛ ընդհանուր ցանցին, թե՛ արևային վահանակին։ Մեր ալգորիթմը կարգավորիչին թույլ է տալիս էներգիա վերցնել երկու աղբյուրից՝ ըստ անհրաժեշտության»,-ասում է Գևորգյանը։
Քեյան. ՀՀ ենթակառուցվածքները էլեկտրոմոբիլների մեծ ծավալների դեռ պատրաստ չեն - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
ՌԱԴԻՈ
Պահանջարկը մեծանում է, բայց ենթակառուցվածքները դեռ պատրաստ չեն էլեկտրամոբիլների մեծ ծավալի
Երևանում և հիմնական ավտոճանապարհներին արդեն մի քանի տասնյակ լիցքավորման կայաններ կան։ Դրանք նույնպես որակյալ են, բայց տեղական անալոգը 20-30%-ով, երբեմն էլ, մոդելից կախված, 40%-ով ավելի մատչելի են, նկատեց նա։ Բացի այդ, տեղական արտադրողը շատ ավելի հեշտությամբ կարող է կազմակերպել տեխնիկական սպասարկումը։
Ընկերությունը նաև հեռախոսի հավելված է կազմել, որում վարորդը կարող է տեսնել լիցքավորման մոտակա կետերը և անգամ որոշակի ժամի համար ամրագրել դրանք։

«Մենք պատրաստվում ենք առաջարկներով հանդես գալ և՛ մասնավոր ոլորտի, և՛ Երևանի քաղաքապետարանի համար, այնուհետև ուզում ենք միջազգային շուկա դուրս գալ։ Հարևան Վրաստանում, օրինակ, մատակարարները շատ են, բայց տեղը բոլորին կհերիքի՝ շուկան մեծ է և, ամենակարևորը, աճող»,-ամփոփեց Գևորգյանը։

Նշենք, որ ԱԱՀ-ի չեղարկման արդյունքում երկուսուկես տարում հանրապետություն է ներկրվել ավելի քան հինգ հազար Էլեկտրամոբիլ (համեմատության համար՝ դրան նախորդող երկու տարիներին` 2017-18 թթ․-ին՝ ընդամենը 40)։ Այդ պատճառով բնապահպանության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ այդ արտոնությունը երկարաձգելու առաջարկով։
Բացի այդ, սեպտեմբերի սկզբին Հայաստանի կառավարությունը 900 միլիոն դրամ է հատկացրել նոր լիցքավորման կայանների բացման համար․ 2-ական՝ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում, ևս մի քանի տասնյակը՝ մարզերում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала