Շիրակի մարզպետն ազատվեց պաշտոնից

© Photo : press office of Shirak administrationՀովհաննես Հարությունյան
Հովհաննես Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Բաժանորդագրվեք
Նախնական տեղեկություններով՝ նրան այդ պաշտոնում փոխարինելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից։ Որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման, միաձայն։
Հիշեցնենք` Հարությունյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին։ Նրա պաշտոնանկության մասին լուրերը հանրության շրջանում ու մամուլում տարածվեցին Գյումրիում ավագանու ընտրություններում ՔՊ–ի կրած պարտությունից հետո, որտեղ նա գլխավորում էր նախընտրական ցուցակը։
Վարդգես Սամսոնյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Գյումրու նորընտիր քաղաքապետը ընդդիմությանը «կստիպի» համատեղ գործել
Ըստ առայժմ չհաստատված լուրերի՝ նրան մարզպետի պաշտոնում փոխարինելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Գյումրիից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը հոկտեմբերի 29-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала