https://armeniasputnik.am/20211105/arcakhum-rus-khaghaghapahneri-ajakcutjamb-mankapartez-kbacvi-35021180.html
Արցախում ռուս խաղաղապահների աջակցությամբ մանկապարտեզ կբացվի
Արցախում ռուս խաղաղապահների աջակցությամբ մանկապարտեզ կբացվի
Մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն տեղի բնակչության համար։ 05.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-05T13:48+0400
2021-11-05T13:48+0400
2021-11-05T13:50+0400
արցախ
տեսանյութեր
մանկապարտեզ
տեսանյութ
խաղաղապահներն արցախում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/04/35009940_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f8c70287677e6ad3ac184aa4a9e8093c.jpg
Ռուս խաղաղապահները բարերարների հետ համատեղ ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար 40 տեղանոց նոր մանկապարտեզ բացելու սոցիալական հարցի լուծմանը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Խաղաղապահ զորակազմը Կիչանի վարչակազմից դիմում էր ստացել երկու համայնքի համար մանկապարտեզ բացելու մասին։ Համակարգող խորհրդի հետ համատեղ, որի մեջ է մտնում նաև «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան, խաղաղապահ ուժերը, բնակավայրերի տեղական վարչակազմերի ղեկավարները մեկնեցին այն բնակավայր, որտեղ մանկապարտեզի կառուցման համար նախատեսվող տարածք է տրամադրվել: Այս մանկապարտեզում նախատեսվում է պայմաններ ստեղծել երկու խմբի համար, մեկ ավագ խումբ, որտեղ կներառվեն 5 տարեկան երեխաները, ինչպես նաև կրտսեր խումբ, որտեղ կլինեն 4 տարեկանները», - ասել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունըՄանկապարտեզում նոր աշխատատեղեր կբացվեն տեղի բնակչության համար։ Աշխատանքի կընդունվեն մրցութային հիմունքներով։Խաղաղապահների և բարերարների ուսումնասիրությունից հետո որոշվել է նախադպրոցական կրթական հաստատությունը տեղակայել գյուղապետարանի նախկին շենքում:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի երկու գյուղերի 40 երեխայի համար նոր մանկապարտեզ կբացվի
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի երկու գյուղերի 40 երեխայի համար նոր մանկապարտեզ կբացվի
2021-11-05T13:48+0400
true
PT2M05S
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/04/35009940_140:0:1580:1080_1920x0_80_0_0_039136b68d5c67533f00c6b7c20c0da6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, տեսանյութեր, մանկապարտեզ, տեսանյութ, խաղաղապահներն արցախում, видео
արցախ, տեսանյութեր, մանկապարտեզ, տեսանյութ, խաղաղապահներն արցախում, видео
Արցախում ռուս խաղաղապահների աջակցությամբ մանկապարտեզ կբացվի
13:48 05.11.2021 (Թարմացված է: 13:50 05.11.2021) Մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն տեղի բնակչության համար։
Ռուս խաղաղապահները բարերարների հետ համատեղ ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար 40 տեղանոց նոր մանկապարտեզ բացելու սոցիալական հարցի լուծմանը: Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Խաղաղապահ զորակազմը Կիչանի վարչակազմից դիմում էր ստացել երկու համայնքի համար մանկապարտեզ բացելու մասին։ Համակարգող խորհրդի հետ համատեղ, որի մեջ է մտնում նաև «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան, խաղաղապահ ուժերը, բնակավայրերի տեղական վարչակազմերի ղեկավարները մեկնեցին այն բնակավայր, որտեղ մանկապարտեզի կառուցման համար նախատեսվող տարածք է տրամադրվել: Այս մանկապարտեզում նախատեսվում է պայմաններ ստեղծել երկու խմբի համար, մեկ ավագ խումբ, որտեղ կներառվեն 5 տարեկան երեխաները, ինչպես նաև կրտսեր խումբ, որտեղ կլինեն 4 տարեկանները», - ասել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Մանկապարտեզում նոր աշխատատեղեր կբացվեն տեղի բնակչության համար։ Աշխատանքի կընդունվեն մրցութային հիմունքներով։
«Այսօր տեսանք, թե ինչ վիճակում է գտնվում շենքը, ինչպես պետք է իրականացվեն շինարարական աշխատանքները։ Ամեն ինչ կանենք նվազագույն ժամկետում և որպեսզի այստեղ ավելի լավ լինի ու երեխաներ ապրեն», - ասել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Արթուր Բալասանյանը ։
Խաղաղապահների և բարերարների ուսումնասիրությունից հետո որոշվել է նախադպրոցական կրթական հաստատությունը տեղակայել գյուղապետարանի նախկին շենքում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: