Մութ գործարք. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հողերում Իսրայելը հաստատվելու փորձեր է անում

© Sputnik / Кристина Афанасьева / Անցնել ֆոտոբանկԵրուսաղեմ
Երուսաղեմ - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Երուսաղեմ
Բաժանորդագրվեք
Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանում կրկին սկանդալ է հասունանում։ Պատճառը պատրիարք Նուրհան Մանուկյանի՝ հայկական թաղամասի հողը հյուրանոցի կառուցման համար վարձակալությամբ հանձնելու մասին օրինականության տեսանկյունից կասկածելի որոշումն է։
Նախորդ շաբաթվա վերջին մի քանի ազդեցիկ արքեպիսկոպոսներ հանդես եկան գործարքը չեղյալ հայտարարելու և մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու կոչով՝ պարզելու համար, թե արդյոք խախտվել է եկեղեցու կանոնադրությունը:
Ամեն ինչ դեռ ամռանն է սկսվել։ Սակայն Երուսաղեմի Սուրբ Հակոբի հայկական հոգևոր եղբայրության անդամները միայն ամիսներ անց իմացան, որ հուլիսի ութին պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալության տալու մասին։
Պայմանագրի կողմ է դարձել Սիդնեյում գրանցված «Aurora Care» ընկերության սեփականատեր Դենիել Ռուբինշթեյնը, որը կրկնակի քաղաքացիություն ունի՝ Ավստրալիայի և Իսրայելի։ Պարզվել է, որ վարձակալությամբ վերցրած հողում ներդրողը պատրաստվում է յոթ աստղանի հյուրանոց կառուցել՝ իր տեսակի մեջ միակը Երուսաղեմում։
Քանաքեռի Պոկրովյան եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Քաղաքակա՞ն, թե՞ հոգևոր որոշում. ինչո՞ւ ստեղծվեց Ռուս ուղղափառ եկեղեցու հայաստանյան թեմը
Այս ամենի հետ կապված տեղին հարցեր են առաջացել։ Հարցերի առաջին խումբը վերաբերում է Սուրբ Հակոբի տաճարի անմիջական հարևանությամբ խոշոր հյուրանոցային համալիրի կառուցման թույլատրելիությանը։ Տեղին են նաև բուն գործարքի օրինականության հետ կապված հարցադրումները։
Պարզաբանեմ` խոսքը Հայկական թաղամասի հարավ-արևմուտքում գտնվող ամայի տարածքի մասին է, որը հայտնի է որպես «Կովերուն պարտէզ»։ Այդ հատվածը, որը գտնվում է Սիոն պատմական լեռան վրա և Յաֆֆյան դարպասներից երեք րոպե է հեռու, Հայ եկեղեցու սեփականությունն է դեռ 14-րդ դարից։ Հարևանությամբ գտնվում են ճեմարանն ու գրադարանը։
Ներկայումս այս վայրը որպես ավտոկայանատեղի է օգտագործվում։ Սա Հին քաղաքի ամենախոշոր վճարովի, եթե ոչ միակ կայանատեղին է։ Այստեղ կարող է միաժամանակ մինչև 180 ավտոմեքենա տեղավորվել։ Ընդհանուր մակերեսը 6624 քառակուսի մետր է։
Սա նշանակում է, որ հատվածի շուկայական արժեքը կարող է տատանվել 27 միլիոնից մինչ 33 միլիոն դոլարի միջակայքում։ Գինը կարող է ֆանտաստիկ թվալ, բայց այստեղ սխալմունք չկա։ Երուսաղեմի պարսպից ներս մեկ քմ հողի գինն իսկապես վեց հազար դոլարի է հասնում։ Այն ավելի թանկ է, քան հողը Մանհեթենում կամ Հոնկոնգում։ Այդ պատճառով էլ «Կովերուն պարտէզի» հանդեպ հետաքրքրությունն այդքան մեծ է։
Երուսաղեմի պատրիարքարանը տնօրինող Սուրբ Հակոբ հայկական միաբանության անդամները տեղյակ էին, որ Իսրայելից, արաբական երկրներից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից մի շարք ներդրողներ շահագրգռված են համագործակցել «Կովերուն պարտէզ» տեղամասի հարցում:

Սակայն քահանաների մեծամասնության համար կատարյալ անակնկալ դարձավ այն հրապարակումը, որը Facebook-ի իր էջում վերջերս արել էր անշարժ գույքի կառավարման պատասխանատու հայր պարետ Երեցյանը։ Գրառումից հետևում էր, որ Միաբանության ընդհանուր ժողովն իր համաձայնությունն ու օրհնությունն է տվել տարածքը ավստրալացի վարձակալին 99 տարի ժամկետով տրամադրելու համար։

Մինչդեռ Միաբանության ժողովի քննարկմանն այդպիսի հարց երբեք չի դրվել։ Կանոնադրության համաձայն՝ նման հարցերը կարող է լուծել միայն ընդհանուր ժողովը։ Փաստաթուղթը վերապահում է անում․ «25 տարի ժամկետով կնքված ցանկացած համաձայնագիր պետք է արժանանա Կարգադրիչ ժողովի հավանությանը և վավերացվի Միաբանության ընդհանուր ժողովի կողմից»:
Հոկտեմբերի 27-ին Սուրբ Հակոբ միաբանության 12 անդամներ պաշտոնական հաղորդագրություն հրապարակեցին, որը դատապարտում է «Կովերուն Պարտէզ»-ը վարձակալությամբ հանձնելու որոշումը: Նրանք կնքված գործարքն ապօրինի են անվանում և պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Մեկ շաբաթ անց նույնատիպ բովանդակությամբ բաց նամակով հանդես եկան նաև Արգենտինայի, Շվեյցարիայի, Վատիկանի և ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդները: Արքեպիսկոպոսները պահանջում են, որ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը անմիջապես հետ կանչի պայմանագրի տակ իր դրած ստորագրությունը։
Հոգևորականները հիմքեր ունեն կասկածելու, որ Հայոց պատրիարքարանը չի կարողանա պահպանել «Կովերուն պարտէզ» կալվածքի հողի նկատմամբ վերահսկողությունը: Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքերը, երբ հողերը երկար ժամանակով վարձակալության հանձնելը հանգեցրել է դրանց փաստացի կորստին։
Այդպես է եղել, օրինակ, 1977թ․-ին, Հայրապետական Աթոռը զբաղեցնելու ժամանակ Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի կնքած գործարքի արդյունքում։ Հայոց պատրիարքարանի սեփականությունը հանդիսացող հողատարածքը երկարաժամկետ վարձակալության էր հանձնվել Իսրայել պետությանը: Այս հողի վրա կառավարական գերատեսչության համար բազմահարկ շենք էր կառուցվել։ 40 տարի անց պատրիարքարանը ճնշումների տակ ստիպված եղավ զիջել և համաձայնեց վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2116 թվականը։ Միամտություն կլինի հուսալ, որ այդ հողը երբևէ կվերադարձվի հայերին։
Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել
Բայց այս հարցում լավատեսներ էլ կան։ Պարետ Երիցյանը, որը պատրիարքարանում պատասխանատու է անշարժ գույքի կառավարման համար, վստահեցնում է բոլորին, որ հողի վերադարձման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Եպիսկոպոսը խոստովանում է, որ Երուսաղեմում, Թել Ավիվում, Յաֆոյում, Բեթղեհեմում վարձակալությամբ հանձնված հողերի դեպքում պատրիարքարանը յուրացման փորձերի է բախվել։ Բայց նա համոզված է, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Ավելին՝ պատրիարքարանը, նրա խոսքով, հարյուր տարի անց հետ կստանա ոչ միայն իր հողը, այլև դրա վրա կառուցված բազմահարկ հյուրանոցի շենքը:
Պարետ Երիցյանը պնդում է, որ փայլուն գործարք է կնքվել, որը միաբանությանը թույլ կտա լուծել առկա բոլոր ֆինանսական խնդիրները։ «Ներդրումները մեզ համար մեր հողերը պաշտպանելու և պատրիարքարանի ապագան ապահովելու կարևորագույն միջոցն են։ Մենք շատ ծախսեր ունենք և դրսից եկամուտ չունենք։
Մենք ցանկանում ենք, որ մեր միաբանությունն ինքնաբավ լինի, որպեսզի կարողանա վճարել բոլոր ծախսերը: Մենք հարյուրավոր աշխատակիցներ ունենք։ Ունենք վանքեր, դպրոցներ, գրադարաններ։ Այս ամենը պահելու համար պատրիարքարանին փող է պետք»,-հայտարարել է անշարժ գույքի կառավարման բաժնի ղեկավարը։
«Կովերուն պարտէզ» ամայի կալվածքի վարձակալությունը, նրա համոզմամբ, թույլ կտա լուծել այդ բոլոր խնդիրները։ «Հողը չպետք է դատարկ մնա։ Երբ այդ հողում ոչինչ չկա, այն աչք է ծակում և ուշադրություն է գրավում։ Դա մեզ խոցելի է դարձնում»,-եզրափակում է քահանան։
Կնքված գործարքի վերանայման հնարավորությունը պարետ Երեցյանը բացառել է։ Նա անուղղակիորեն հաստատել է, որ պատրիարքարանն արդեն Դենիել Ռուբինշտթեյնից ստացել է մեկ միլիոն դոլարի կանխավճար, ինչը նշանակում է, որ «հետդարձի ճանապարհ» արդեն չկա:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել
Զարմանալի չէ, որ պատրիարքարանի և գործարար Ռուբինշթեյնի միջև գործարքը միջազգային արձագանք է առաջացրել։ Արաբական երկրներում հիվանդագին են վերաբերվում Երուսաղեմի հայկական թաղամասում ցանկացած տեսակի փոփոխություններին։ Իսկ երբ խոսքը հողի մասին է` առավել ևս։ Պաղեստինի նախագահի աշխատակազմին կից գործող եկեղեցիների հարցերով բարձրագույն կոմիտեն վերջերս մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որում ափսոսանք է հայտնել, որ հայերը համաձայնել են հրեաներին վարձով տալ հողը:
Կոմիտեի նախագահ Ռամզի Խուրին նամակներ է ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ին և Երուսաղեմի հայոց թեմի առաջնորդ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որոնցում կոչ է արել վերանայել գործարքը:
Դոկտոր Խուրին պնդում է, որ «Կովերուն պարտէզը» հրեա ներդրողի հանձնելով՝ հայոց պատրիարքարանը «նպաստել է իսրայելական օկուպացիայի ծրագրի իրականացմանը»։ Նրա համոզմամբ՝ այդ գործարքի նպատակը Երուսաղեմի Հայկական թաղամասի պատմական և տեղագրական առանձնահատկությունների փոփոխումն է, իսկ Երուսաղեմը, ինչպես հայտնի է, պաղեստինցիներն իրենցն են համարում։
«Հաշվի առնելով հողամասի աշխարհագրական և ռազմավարական կարևորությունը` Պաղեստինի ղեկավարությունն իր պարտքն է համարել բացատրություններ պահանջել Հայոց պատրիարքարանից՝ Երուսաղեմի իրավական և պատմական կարգավիճակի պահպանման նպատակով»,- ասվում է եկեղեցիների գործերով նախագահական բարձրագույն կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Արևելյան Երուսաղեմում հողերի պատկանելությունը շատ զգայուն թեմա է թե՛ արաբների, թե՛ հրեաների համար։ Հսկայական տարածքներն ու բազմաթիվ շինությունները, որոնց տիրապետում է Իսրայելում Հայոց պատրիարքարանը, շատերի աչքն են ծակում։ Եվ դա բնական է, քանի որ Երուսաղեմի պատմական մասում հողի վերահսկողությունը հիմնական փաստարկ է ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների կողմից մայրաքաղաք հռչակված քաղաքի ապագա կարգավիճակի շուրջ վեճում:

Քաղաքի արաբական և հրեական հատվածների միջև սահմանի մասին հիմնական վեճը հենց հայկական թաղամասին է վերաբերում։ Հենց այս հարցն է Քեմփ Դեյվիդյան բանակցությունների ընթացքում վեճի առարկա դարձել Յասեր Արաֆաթի և Էհուդ Բարաքի միջև։ Արաբներն այն ժամանակ կտրականապես հրաժարվեցին հրեաներին զիջել Հայկական թաղամասի տարածքը։ Նրանց համար դա սկզբունքային հարց է։ Հենց այդ պատճառով էլ հիմա պաղեստինցի կառավարիչներն այդքան ցավագին են վերաբերվում Հայոց պատրիարքարանին պատկանող հողերում էլ ավելի ամուր հաստատվելու Իսրայելի փորձերին։
Իսկ իրականում Երուսաղեմի Հայկական թաղամասի միակ օրինական ու անվիճելի սեփականատերը Հայ Առաքելական եկեղեցին է։ Այս կամ այն չափով այդ փաստը ճանաչել են քաղաքի բոլոր կառավարիչները՝ և՛ խաչակիրների մագիստրոսները, և՛ Աբբասյան խալիֆները, և՛ օսմանյան սուլթանները, և՛ Եգիպտոսի թագավորները, և թե բրիտանական կուսակալներն ու Հորդանանի միապետերը։
Պոլսո պատրիարքարանը չի պայքարում, կամ երբ հայերը կկարողանան լիիրավ աղոթել Աղթամարի վանքում
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հոգևորականության խնդիրն ու պատասխանատվությունը պետք է լինի նախնիների թողած ժառանգության պահպանումն ու բազմապատկումը։ Եվ եթե կնքված գործարքը իսկապես կարող է սասանել սուրբ քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության հիմքերը, ապա պայմանագիրը, անկասկած, պետք է լուծարվի։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала