«Նիկո՞լն է ձեզ պաշտպանելու». կառավարության առջև բողոքի ակցիա անողներին բերման ենթարկեցին

© Sputnik / Hovhannes ShoghikyanАкция протеста перед домом Правительства (11 ноября 2021). Еревaн
Акция протеста перед домом Правительства (11 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվեք
Երիտասարդները հարցնում էին, թե ի՞նչ հիմքով են իրենց բերման ենթարկում, սակայն այդպես էլ որևէ պատասխան չստացան։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից 4-5-ին բերման ենթարկեցին։
Բողոքի ակցիա անողները փորձում էին դիմադրել և չնստել ոստիկանական մեքենա, սակայն տղաներին, միևնույն է, բերման ենթարկեցին։ «Որ թուրքը ձեր տուն մտնի, Նիկո՞լն է ձեզ պաշտպանելու»,–ասում էին երիտասարները։
Դավաճանություն` հասարակության թիկունքում. ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում
Ոստիկանները ճանապարհից հեռացրին նաև աղջիկներին, սակայն նրանց բերման չենթարկեցին։ Երիտասարդները հարցնում էին, թե ի՞նչ հիմքով են իրենց բերման ենթարկում, սակայն այդպես էլ որևէ պատասխան չստացան։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը տեղում աշխատող Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանից հետաքրքվեց, թե ինչ հիմքով են երիտասարդներին բերման ենթարկել։
«Եթե գտնում եք, որ անօրինական ենք նրանց բերման ենթարկել, ապա դուք իրավաբան եք, համապատասխան քայլեր արեք։ Մենք իրազեկել ենք` հիմքը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջ չկատարելը»,–ասաց Խուդինյանը։
Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսկաետի դեմ բողոքողները փորձեցին փակել ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Հրմշտոց ու ծեծկռտուք` բողոքի ակցիայի ժամանակ. ոստիկանները ուժով բացեցին փողոցը
Ղազինյանը հավելեց, որ յուրաքանչյուր մարդ բողոքի ակցիա անելու իրավունք ունի։
Նշենք, որ ավելի վաղ բերման էին ենթարկվել 16 մարդ։
Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала