Ակնհայտ սադրանքի հետևանք. Արցախի միջադեպով քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Aram NersesyanԱրցախ
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Բաժանորդագրվեք
Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, պայթյուն էր տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արցախում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպքով ԼՂ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։

«Նոյեմբերի 13-ին ժամը 07:00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն»,– ասվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Այսօր վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, պայթյուն էր տեղի ունեցել, ինչին հաջորդել էր փոխհրաձգություն։ Արդյունքում Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհը ժամանակավորապես փակվել էր։
Հայկական Telegram ալիքների տեղեկություններով` պայթուցիկ նետողը եղել է օրեր առաջ Շուշիում ադրբեջանցի զինվորականի կողմից սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրը։
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ռուս խաղաղապահների մոտ գտնվող քաղաքացին Նորայր Միրզոյանն է։
Բերդաձորի ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
ՄԻՊ–ը վերահաստատում է` Գորիսի որոշ գյուղեր մեկուսացվել են. նա տեսանյութ է հրապարակել
Արցախի ՄԻՊ–ը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ պարզաբանման արդյունքում նշվել է, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
Արցախի ԱԱԾ–ն էլ հայտնել էր, որ Շուշիի անցակետի մոտ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան։
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала