Ինչո՞ւ է ՔՊ-ն պահանջում Ախուրյանի ընտրություններում պայքարից հանել «Իկիլիկյան դաշինքին»

© Sputnik / Armenuhi Mkhoyan Վարդան իկլիկյանը` ձախից
Վարդան իկլիկյանը` ձախից - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Վարդան իկլիկյանը` ձախից
Բաժանորդագրվեք
Գյումրի քաղաքում ՏԻՄ ընտրությունների ակտիվությունը չհանդարտված մարզի մյուս համայնքներն են անցել ընտրական պայքարի,սակայն այս անգամ շիրակցիներին ավելի թեժ պայքար է սպասում: Ընտրությունները չմեկնարկած դատական քաշքշուկներ են սկսվել ընտրապայքարի ելած ուժերի մեջ:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արմենուհի Մխոյան. Մինչ Շիրակի մարզում որոշ քաղաքական ուժեր անցել են դեկտեմբերի 5-ին նշանակված ընտրությունների նախընտրական քարոզարշավին, մյուսները դատական քաշքշուկների մեջ են: Նախ «Իկիլիկյան դաշինքի» ցուցակը գլխավորող, Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը դատի էր տվել թիվ 32 ընտրատարածքային հանձնաժողովին՝ իրենց գրանցումն անվավեր ճանաչելու համար և շահել է դատը։ Սակայն դրանից հետո հայտնվել է մեկ այլ պատմության մեջ, այս անգամ էլ «Քաղաքացիական պայմանագիրն» է հայց ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Իկիլիկյան դաշինքի» գրանցումը։
Գյուղապետի 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող ու ընդդիմադիր հայացքներով հայտնի Վարդան Իկիլիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խնդրին քաղաքական որակում տվեց. դաշինքն իր կազմում ընդգրկում է երկու կուսակցություն՝ «Ազատություն» և «Հզոր համայնք»։
Урна в избирательном участке - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
20086 ընտրողից քանիսն է քվե տվել Կապանի գործող համայնքապետին. ԿԸՀ–ն ամփոփել է արդյունքները
26 թեկնածուներով, որոնք ներկայացնում են 14 համայնքները, դաշինքն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ գրանցվելու նպատակով։ Հանձնաժողովն ընդունել է դաշինքի փաստաթղթերը, մեկնաբանել, որ ներկայացվածությունն ապահովում է, քանի որ 26 ավագանու անդամից 14-ը տարբեր բնակավայրերից են։
«Մեզ ասել են, որ 14 թիվը 26 թվի կեսից ավելին է, և 50+1 տոկոսը ներկայացվել է, այսպիսով մեզ գրանցել են»,- ասաց Վարդան Իկիլիկյանը` տեղեկացնելով, որ նոյեմբերի 3-ին թիվ 32 ԸԸՀ-ի «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքը գրանցվել է որպես Ախուրյան համայնքի ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժ։

Սակայն օրեր անց՝ նոյեմբերի 17-ին, դաշինքի անդամները տեղեկանում են, որ նույն հանձնաժողովը քննարկում է քաղաքական ուժի գրանցման մասին որոշումն անվավեր ճանաչելու հարցը, քանի որ բնակավայրերի ներկայացվածության պակաս կա։

Բնակավայրերի թիվն հասնում է 33-ի, որոնց մեջ ներառվել են նաև Ախուրյան կայարան և Հացիկ կայարան բնակավայրերը։ Մինչդեռ, Վարդան Իկիլիկյանի տեղեկացմամբ` մինչ դաշինքի գրանցվելը այս երկու բնակավայրերն ընդգրկված չեն եղել խոշորացման ծրագրում։ ԸԸՀ-ն անվավեր է ճանաչել դաշինքի գրանցման որոշումը և վերջինիս դուրս թողել գրանցման ցուցակից։ Դաշինքը դիմել է ՀՀ վարչական դատարան, որտեղ խնդիրը լուծվել է հօգուտ դաշինքի՝ անվավեր ճանաչելով թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ ««Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու և թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը:
Սակայն երկու օր առաջ դաշինքի անդամները Վարչական դատարանից տեղեկություն են ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հայցվոր կողմը բողոքարկում է թիվ 32 ԸԸՀ-ի գրանցման որոշումը։
Իրավապահները ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ 3 ահազանգ են ստացել, քննության են առել 1-ը
«Ես գտնում եմ, որ այս ավելորդությունները ոտնահարում են մեր, մեր դաշինքի թեկնածուների և մեր բոլոր ընտրողների ընտրական իրավունքները։ Ի սկզբանե որդեգրել էինք ավելի հանգիստ ու խաղաղ ընտրապայքար անցկացնելու քաղաքականություն, քանզի 4 թեկնածուի հետ էլ լավ հարաբերությունների մեջ ենք։ Բայց տեսնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը խախտում է մեր պայմանավորվածությունը։ Սա սադրանքի ձև է, որով փորձում են հունից հանել դաշինքին, սակայն մենք մեր որդեգրած քաղաքականությունը հաստատ պահելու ենք և ապավինելու ենք մեր ընտրողներին»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։
Նրա որակմամբ` այսկերպ փորձ է արվում իրենց «խաղից դուրս բերել»: «Սա վախկոտության և անճարակության մի փորձ է։ Ես բոլոր մրցակից դաշինքներին առաջարկում եմ՝ եկեք բոլորս ճիշտ ներկայանանք ժողովրդին։ Շատ լավ գիտեմ` ով ինչքան կարողություն, հնարավորություն ունի, ով ինչքան ներկայացվածություն ունի, և թող ժողովուրդն ընտրի իր քվեով»,-հավելեց Իկիլիկյանը։
Ինչպե՞ս են անցել ՏԻՄ ընտրությունները. Արմեն Սմբատյանի գնահատականը
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում միավորվում են Ախուրյանի 33 համայնքներ։ Այստեղ առաջադրման համար փաստաթղթեր են ներկայացրել 4 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 1 կուսակցություն:
«Ախուրյան» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանը: «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք, որի ցուցակը գլխավորում է Մարմաշեն համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանը: «Իկիլիկյան դաշինքը», որը գլխավորում է Վարդան Իկլիլիկյանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала