Խորհրդարանը գերիների վերադարձի ու նրանց ճակատագրերի հարցով փակ նիստ կգումարի

© Sputnik / Aram NersesyanԳերիների վերադարձ
Գերիների վերադարձ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Գերիների վերադարձ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Ընդդիմությունն առաջարկի քվեարկությանը չէր մասնակցում, քանի որ մինչ այդ բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքն ու հեռացել դահլիճից։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Խորհրդարանն այսօր հերթական նիստում հավանության արժանացրեց ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից ներկայացված առաջարկը` ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրները քննարկելու նպատակով ԱԺ փակ նիստ հրավիրելու մասին։
Լյուքսեմբուրգի խորհրդարանը - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Լյուքսեմբուրգի խորհրդարանը հայամետ բանաձև է ընդունել. գերիների վերադարձն են պահանջում
Փակ նիստում խորհրդարանը կլսի իրավասու մարմինների ներկայացուցիչների մեկնաբանությունները` գերիների ու անհետ կորածների հարցով։
Առաջարկն ընդունվեց 61 կողմ ձայնով` միաձայն։
Նշենք, որ ընդդիմությունն առաջարկի քվեարկությանը չէր մասնակցում, քանի որ մինչ այդ բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքն ու հեռացել դահլիճից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала