00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում Ռուսական տունը ընդլայնում է ռուսերենի անվճար դասընթացները ՀՀ ոստիկանության համար

© Photo : пресс-служба РЦНКԵրևանում Ռուսական տունը ընդլայնում է ռուսերենի անվճար դասընթացները ՀՀ ոստիկանության համար
Երևանում Ռուսական տունը ընդլայնում է ռուսերենի անվճար դասընթացները ՀՀ ոստիկանության համար - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Երևանում Ռուսական տունը ընդլայնում է ռուսերենի անվճար դասընթացները ՀՀ ոստիկանության համար
Բաժանորդագրվել
Ոստիկանության ծառայողների համար նմանատիպ դասընթացներ արդեն իսկ ընթանում են Սյունիքում և Գյումրիում։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանում Ռուսական տանը ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացներ են մեկնարկել, որոնք կազմակերպում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Երևանում դասընթացներին մասնակցում են ՀՀ ոստիկանության տարբեր բաժինների և ծառայությունների 16 աշխատակից։ Կորպորատիվ դասընթացներն անցկացվում են «Պրոֆեսիոնալ» ծրագրով, որոնք ավելի կխորացնեն լեզվական գիտելիքները: Դասընթացը վարելու է Երևանում Ռուսական տան գիտական, կրթական և հումանիտար նախագծերի բաժնի գիտամեթոդական ծրագրերի համակարգման առաջատար մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Սամուելյանը։

«Ռուսաց լեզվի իմացության խորացմամբ մեր ոստիկանները, անշուշտ, կբարելավեն ծառայության որակը և կամրապնդեն իրենց անձնական ինտելեկտուալ ներուժը»,- ասել է Սամուելյանը՝ ընդգծելով, որ դասընթացի ընթացքում դասընթացի մասնակիցները կզարգացնեն ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքը։

ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ԱՊՀ մասնակից երկրների հետ համագործակցության բաժնի հատուկ կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Դիանա Եդիգարյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է գրանցվել Ռուսական տանն անցկացվող դասընթացներին:
Մալիշկա գյուղում «Ռուսական կենտրոն» բացվեց - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Ռուսերենի անվճար դասընթացներ, քննարկումներ. Մալիշկա գյուղում «Ռուսական կենտրոն» բացվեց
«Ոստիկանության աշխատակիցներին իրոք պետք է տիրապետել ռուսերենին, ազատ շփվել այդ լեզվով, քանի որ շատ հաճախ մենք գործ ունենք օտարերկրյա քաղաքացիների, զբոսաշրջիկների հետ»,– ընդգծել է Եդիգարյանը:
Ռուսաց լեզվի դասընթացներին մասնակցելու է նաև ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության համայնքային ոստիկանության համակարգման բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Ասատրյանը: Նա ևս նշել է, որ ռուսերենի խորացված ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն մասնագիտության կատարելագործման, այլև անձնական աճի տեսանկյունից:
Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով. Լավրով
Դասընթացների տևողությունը 3 ամիս է, լսարանային պարապմունքներն անցկացվելու են շաբաթական 2 անգամ 80 րոպե տևողությամբ։ Դասընթացի ծավալը 72 ժամ է, լինելու են լսարանային դասեր, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքներ։ Դասընթացի ավարտին մասնակիցները պետք է վերջնական թեստ հանձնեն, ինչից հետո կստանան վկայականներ։
Նշենք, որ օգոստոսի 30-ին Կապանում մեկնարկել են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ նաև ՀՀ Սյունիքի մարզի ոստիկանության աշխատակիցների համար։ Գյումրիում դասընթացները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին։
Վահրամ Դումանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Այս պահին բանակցություններ չեն ընթանում. նախարարը` ռուսական դպրոցների բացման մասին
Հայտնի է` որն է տարվա բառը. Պուշկինի ինստիտուտի ուսումնասիրությունը
Լրահոս
0