Բժիշկ-դիետոլոգը ասել է` որ մթերքներն են նպաստում արյան ջրիկացմանը

© Sputnik / Janna PoghosyanՄասուրի հյութ
Մասուրի հյութ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Մասուրի հյութ
Բաժանորդագրվեք
Հիվանդանոցների սրտաբանական բաժանմունքներում, ինչպես նաև ինքնաթիռներում երկար թռիչքների ժամանակ հաճախ են տալիս արյունը ջրիկացնող այս մթերքներն ու հյութերը։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան «Մոսկվա-24»–ին տված հարցազրույցում ներկայացրել է այն հիմնական մթերքները, որոնք անհրաժեշտ է օգտագործել արյունը ջրիկացնելու համար:
Բժիշկն առաջին հերթին նշում է վիտամին C և Omega-3 վիտամիններ պարունակող մթերքները։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բժիշկներն ասել են՝ ինչու չի կարելի 6,5 ժամից շատ քնել
«Վիտամին C, օրինակ, մասուրի թուրմի մեջ շատ կա։ Այն շատ լավ է նպաստում արյան ջրիկացմանը, այդ պատճառով էլ մասուրի հյութ հաճախ են տալիս հիվանդանոցների սրտաբանական բաժանմունքներում պառկած հիվանդներին»,–նշել է Սոլոմատինան։
Նա հավելել է, որ լոլիկի հյութը նույնպես նպաստում է արյան ջրիկացմանը, դրա համար այն երկար չվերթների ժամանակ հաճախ տալիս են ուղևորներին: Ընդ որում, կարևոր պայման է, որ այդ հյութը լինի առանց աղի։
Ինչո՞ւ է ցավում մեջքը. բժիշկը խոսել է ոչ ակնհայտ պատճառների մասին
Բացի այդ, արյունը լավ ջրիկացնում են բուսական յուղերը` կտավատի յուղը, ինչպես նաև յուղոտ ձուկը: Մասնագետը խորհուրդ է տվել նաև թուզ շատ օգտագործել արյունը ջրիկացնելու համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала