Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում, հայտնի է՝ երբ

© Photo / official site of the Prime minister of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ուղիղ կապ կհաստատեն։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում։
Քննարկում եմ ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ. Եվրոպական խորհրդի նախագահ
Նա նաև հայտնում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով` միջադեպերի կանխման նպատակով ուղիղ կապի հաստատելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Պուտինի Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ երկրորդ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала