Քննարկում եմ ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ. Եվրոպական խորհրդի նախագահ

© REUTERS / JUAN MEDINAՇառլ Միշել
Շառլ Միշել - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բաժանորդագրվեք
Շառլ Միշելը նշել է, որ Եվրախորհուրդը հավատարիմ է մնում իր գործելաոճին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնում է, որ այսօրվա իրադարձությունների ֆոնին քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Միշելը Twitter–ի իր էջում է նման գրառում կատարել` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։
«Շտապ դեէսկալացիայի և լիարժեք հրադադարի կոչ եմ արել։ Տարածաշրջանում բարդ իրավիճակ է»,–գրել է նա։
Միշելը հայտնել է նաև, որ Եվրախորհուրդը հավատարիմ է իր գործելաոճին` աշխատելու իր գործընկերների հետ, որպեսզի հաղթահարվի լարվածությունը Հարավային Կովկասում կայունություն հաստատելու համար:
Իբրահիմ Ռաիսի - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Իրանի նախագահը դեմ է Հարավային Կովկասում սահմանների փոփոխմանը
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։
Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը սկզբում հայտնեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, մարտերի արդյունքում զոհեր և վիրավորներ ունենք, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը ՀՀ ԶՈւ 12 զինծառայողի է գերեվարել։ Նրանցից 7-ը պայմանագրային են, 5–ը` ժամկետային։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала