00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ

© REUTERS / Murad SezerԹուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Թուրքիայի նախագահ
Բաժանորդագրվել
Լուսանկարը, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կոալիցիոն գործընկեր Դևլեթ Բահչելին կանգնել են «թյուրքական աշխարհի քարտեզի» ֆոնին, շատերին ստիպեց լրջորեն մտածել։
Տխրահռչակ քարտեզի վրա «Մեծ Թուրանի» սահմաններում ամբողջությամբ կամ մասամբ հայտնվել են մեկուկես տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան, Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան ու Չինաստանը: Չարաբաստիկ լուսանկարի հրապարակումը Թուրքիայի նախագահի աշխատակազմի անզգուշության հետևանք էր, թե՞ բացահայտ քաղաքական հայտ է։
Ուշագրավ է, որ Էրդողանի և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի հանդիպման լուսանկարը հրապարակվել է Ստամբուլում վերակազմավորված «Թուրքական պետությունների կազմակերպությունների» գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո։ Եվ այս փաստը հատուկ իմաստ է հաղորդում քարտեզին ։ Անկարայում շտապեցին հայտարարել, թե իբր դրանում պետք չէ որևէ վատ բան փնտրել, քանի որ քարտեզի վրա ընդամենը նշվում են աշխարհի տարբեր երկրների տարածաշրջանները, որտեղ թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչներ են ապրում։ Բայց այդ փաստարկները քչերին համոզիչ թվացին։ Քարտեզի հրապարակումը հարևանների մեծամասնությունն ընկալեց որպես տարածքային պահանջների քողարկված դրսևորում։ Մինչև վերջերս Անկարայում «Մեծ Թուրանի» քարտեզը պատկերելիս Թուրքիայի գույներով էին ներկում միայն Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի թուրքալեզու չորս պետությունները։ Բայց ախորժակը հետզհետե բացվում է։
Ստամբուլ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Նշենք, որ թյուրքական լեզուներով խոսող ժողովուրդների քաղաքական միասնության գաղափարն ինքնին արհեստական է։ Աշխարհում լեզվական ընդհանրության վրա հիմնված այլ միջազգային միավորումներ չկան։ Գոյություն չունի «Գերմանախոս պետությունների կոնգրես», «Ռոմանախոս երկրների վեհաժողով» կամ «Սլավոնական ժողովուրդների դաշինք»: Ճիշտ է, կա արաբական պետությունների լիգա։ Բայց կազմակերպությունը միավորում է այն երկրներին, որտեղ մեկ ժողովուրդ է ապրում։ Մինչդեռ նրանք, ում ընդունված է «թրքախոս» անվանել, տարբեր մշակույթ, տարբեր ավանդույթներ ունեցող տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ են, քաղաքական տարբեր կողմնորոշիչներ ունեն։ Նրանք դավանում են տարբեր կրոնների ու անգամ տարբեր լեզուներով են խոսում: Հարց է առաջանում` ի՞նչ է թաքնվում նրանց ընդհանրության պատրանք ստեղծելու փորձերի հետևում:
Բայդենի խորհրդականը թուրք գործընկերոջ հետ քննարկել Է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Պատասխանն ինքնըստինքյան է ի հայտ գալիս, երբ տեսնում ենք, թե ով է հավակնում «ընտանիքի» «ավագ եղբոր» դերին։ Գործարկված մեխանիզմը պտտվում է Անկարայի շուրջը, որը լիովին կարողանում է կառավարել բոլոր լծակները։ Եվ անատոլիական թուրքերին լիովին օգնում են իրենց կովկասյան դաշնակիցները։ Բոլոր նախաձեռնությունները, որոնք կապված են «թյուրքական միասնության» գաղափարի հետ, Անկարան և Բաքուն սկզբում համաձայնեցնում են միմյանց հետ և միայն հետո հասցեագրում գործընկերներին։ Եվ պատահական չէ, որ թյուրքալեզու ժողովուրդների վեհաժողովի ձևավորման մասին առաջարկը ժամանակին հնչեցվել էր հենց Ադրբեջանի մայրաքաղաքում։
2007 թվականի նոյեմբերին Բաքվում անցկացվեց «Թյուրքական պետությունների և ժողովուրդների բարեկամության, եղբայրության և համագործակցության համագումարը»: Համաժողովի կազմկոմիտեի ղեկավար, Թուրքիայի ԱԳՆ թյուրքական համագործակցության գործակալության նախագահ Աբդուլհալյուկ Չեյը բացման ժամանակ հայտարարեց. «Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է։ Այն պետք է թյուրքալեզու տարածաշրջանների հետ նոր դաշնակցային միավորում ստեղծի նույնիսկ Ռուսաստանի հետ կտրուկ առճակատման գնով։ Աշխարհում ապրող 300 միլիոն թյուրքերը պետք է ունենան միասնական լեզու, միասնական մշակույթ, միասնական քաղաքականություն և միասնական տնտեսություն»։
Սևան Նիշանյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Գործարք, թե ճնշում Թուրքիայից. ինչո՞ւ է Հունաստանը Նիշանյանին անցանկալի անձ հայտարարել
Նկատենք, որ հիշատակվել է 300 մլն մարդու մասին։ Բայց ովքե՞ր են նրանք` այդ 300 միլիոնը։ Որտեղի՞ց է առաջացել այդ թիվը։ Չէ՞ որ թյուրքալեզու պետությունների ընդհանուր բնակչությունը չի գերազանցում 160 միլիոնը։ Հետևաբար «թյուրքական եղբայրության» նախաձեռնողներն ամենևին էլ մտադիր չեն սահմանափակվել Անկարայի և Բաքվի ազդեցությունը Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վրա տարածելով։ Հիշատակելով 300 միլիոնի մասին՝ Աբդուլհալյուկ Չեյն ըստ էության ասել է, որ իրենց շահերի ոլորտում Կենտրոնական Ասիայից բացի, տեսնում են նաև Բոսնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, իհարկե Ռուսաստանի զգալի տարածքները։ Միայն այդ բոլոր երկրների ընդհանուր թուրքալեզու բնակչությունն ու Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների բնակչությունն իրար գումարելու դեպքում է թիվը 300 միլիոն դառնում։
Էրդողանի «մահը», հայի բախտը. Հայաստանը հնարավորություն կունենա բարելավելու իր տխուր վիճակը
Ժամանակակից պանթյուրքիզմի գաղափարախոսները չեն թաքցնում, որ Եվրոպայում պատրաստվում են խաղադրույք կատարել ոչ միայն Հյուսիսային Կիպրոսի անջատողականների, այլև բոսնիացի մահմեդականների, ինչպես նաև բուլղարացի ու հույն թուրքերի վրա: Հունգարացիներին պատրաստվում են իրենց խաղերի մեջ ներքաշել միայն այն հիմքով, որ իրենց նախնիները հոներ են եղել։ Մոլդովայում աշխատում են գագաուզների հետ։ Վրաստանում հույսը դրել են Քվեմո Քարթլիում բնակվող ադրբեջանցիների վրա, Իրանում՝ հյուսիս-արևմտյան մարզում ապրող թուրքերի վրա։ Իրաքում և Սիրիայում թուրքմեններին են ոտքի կանգնեցնում։ Աֆղանստանում համագործակցում են տեղի ուզբեկական կլանների առաջնորդների հետ։ Չինաստանում հրահրում են ույղուրներին։ Դե, մոնղոլներին ընդհանրապես իրենցն են համարում: Չէ՞ որ ընդհանուր նախնիներ ունեն։
Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2021
Ականապատ տարածքների հաղթաթուղթը, կամ իրականում ի՞նչ է պետք Ալիևին
Դժվար չէ նկատել, որ «Մեծ Թուրան» ստեղծելու գաղափարն առաջին հերթին ուղղված է Մոսկվայի դեմ, քանի որ հենց Ռուսաստանն է աշխարհում առաջին տեղում և՛ իր սահմաններում ապրող թյուրքական ժողովուրդների քանակով, և՛ այն տարածքով, որտեղ ապրում են նրանք։ Թաթարները, բաշկիրներ, չուվաշներ, այլթայցիները, տուվացիները, խակասները, յակուտները, կարաչայները, բալկարցիները Ռուսաստանի Դաշնությունում ունեն իրենց պետական կազմավորումները: Ավելացնենք Ղրիմի թաթարներին, թուրք-մեսխեթցիներին, կարաիմներին, կումիկներին... Ընդհանուր առմամբ ավելի քան 20 ժողովուրդ՝ առնվազն 15 միլիոն ընդհանուր բնակչությամբ։
«Մեծ Թուրանի» գաղափարախոսները պնդում են, որ թյուրքերը կազմում են Ռուսաստանի բնակչության 16,9 տոկոսը (այդ թվում՝ ՌԴ-ում ապրող ղազախները, ղրղզները, ուզբեկներն ու ադրբեջանցիները)։ Եվ այդ բոլոր մարդկանց Անկարայում դիտարկում են որպես գործիք, որը պետք է կասկածելի մտահղացումն իրականացնելու համար: Այս առնչությամբ արժե հիշել այն քարտեզը, որն այս տարվա սկզբին իր եթերում ցուցադրեց թուրքական պետական «TRT1» հեռուստաալիքը։ Ապագա Թուրքիայի սահմանները ներառում էին ոչ միայն Ղրիմը, այլև Ռուսաստանի գրեթե ողջ հարավը՝ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի շրջանները, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան։
Թուրքական խորհուրդը`Թյուրքական պետությունների կազմակերպություն. Էրդողանի հայտարարությունը
Պանթյուրքիստներն ավելի վստահ են իրենց շոշափուկներով հասնում Ռուսաստանի տարածաշրջաններին։ Հատուկ ծառայություններն ուշադիր հետևում են նրանց գործողություններին։ Անկարայի՝ պանթուրքիզմի գաղափարները քարոզող գործակալների չեզոքացումը ոչ միշտ է լուսաբանվում։ Սակայն Յակուտիայում գործող խմբի բացահայտման դեպքում սկանդալ ստացվեց։ 2013-ի նոյեմբերին պատասխանատվության ենթարկվեցին սադրիչները, որոնք իրենց համար նպատակ էին հռչակել «Սախայի Հանրապետության անջատումը Ռուսաստանից և նրա հետագա ներառումը Մեծ Թուրանի կազմում»։ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալեց այդ խմբավորման առաջնորդներին ու ոգեշնչողներին, որոնք իրենց շուրջն էին հավաքել ավելի քան 600 համախոհի: Քննությամբ պարզվեց, որ խմբի առաջնորդը սերտ կապեր է ունեցել թուրք և ադրբեջանցի պանթյուրքիստների հետ։
Աբրահամյան. «Թուրքական աշխարհի» քարտեզով Անկարան մարտահրավեր է նետում Ռուսաստանին  - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
ՌԱԴԻՈ
«Թյուրքական աշխարհի» քարտեզով Անկարան մարտահրավեր է նետում Ռուսաստանին
Յակուտիայի երիտասարդության շրջանում հակառուսական տրամադրություններ հրահրելու ձգտումը միանգամայն հասկանալի է։ Սախայի Հանրապետությունը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ամենամեծ սուբյեկտներից է, այլև ամենահարուստը: Ընդերքում նավթի, գազի, ածխի, ոսկու, ալմաստի, նիկելի հսկայական պաշարներ կան։ Եվ պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի ավագ որդին որոշել էր հենց Յակուտիայի մայրաքաղաք այցելել։ Նախանցած ամռանը Յակուտսկ կատարած այցի ժամանակ Բիլալ Էրդողանը առաջին հերթին գնացել էր տեղի մզկիթ և աղոթքից հետո հայտարարել, որ Թուրքիայի և Սախայի Հանրապետության ժողովուրդները պետք է միավորեն ոչ միայն էթնիկ արմատները, այլև հավատարմությունը ՄուհամՄեդ մարգարեի ուսմունքին: Սա այն դեպքում, երբ յակուտները ավանդաբար ոչ թե իսլամ, այլ տենգրիականություն են դավանում։ Վաղուց ժամանակն է, որ համարժեք գնահատական տրվի Յակուտիայում սուննիզմ տարածելու փորձեր անող նորահայտ թուրք «միսիոներների» գործողություններին։
Բալկաններից մինչև Մոնղոլիա հսկայական տարածությունը միավորող «Մեծ Թուրան» ստեղծելու գաղափարը ամենից շատ մտահոգում է Հայաստանին, քանի որ պանթյուրքիստներն ու պանթուրանիստները հայկական անկախ պետության գոյությունը մշտապես ընկալել են որպես խոչընդոտ, որը պետք է վերացնել: Հենց Հայաստանն է թյուրքական աշխարհը բաժանում երկու մասի։ Անկարայում և Բաքվում արդեն չեն էլ թաքցնում, որ Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու դեպքում կսկսվի թյուրքական ինտեգրման նոր փուլը։ Այդ ծրագրերը, կարծում եմ, պետք է անհանգստացնեն ոչ միայն հայերին։ Եվրասիայում կա առնվազն 16 պետություն, որոնց հետ այս խնդիրն անմիջականորեն առնչություն ունի։
Լրահոս
0