«5165 շարժումը» պահանջում է Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը

© Sputnik / Andranik GhazaryanШествие родственников погибших военнослужащих (21 сентября 2021). Еревaн
Шествие родственников погибших военнослужащих (21 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շարժումը հայտարարում է, որ կառավարության առջև են հավաքվելու` ներկայացնելու իրենց պահանջը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «5165 շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներկայացնել սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժումը։
«Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»,–նշված է հայտարարության մեջ։
Վաղաժամ է խոսել, թե ինչ քարտեզներով ենք սահմանազատում կատարելու․ ԱԳ փոխնախարար
Կարին Տոնոյանի ղեկավարած շարժումը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության` ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման` ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
Շարժումը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել ստորագրվելիք փաստաթուղթը հրապարակելու հարցը:
Արման Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում դեռևս տեղի չի ունեցել. պաշտպանության փոխնախարար
Միաժամանակ, շարժումը նոյեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին հավաքվելու է ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու այս պահանջը: Նշվում է, որ տեղում կներկայացնեն նաև հետագա գործողությունների ծրագիրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Նրա խոսքով` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։
Լրահոս
0