Ափսոս, որ նշված չէ Ալթայը, որտեղից նրանք եկել են․ Պեսկովը՝ Էրդողանի լուսանկարի մասին

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել ֆոտոբանկЗаместитель руководителя администрации президента, пресс-секретарь президента РФ Дмитрий Песков
Заместитель руководителя администрации президента, пресс-секретарь президента РФ Дмитрий Песков - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվեք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը՝ թյուրքական աշխարհի քարտեզիհետ, որում ներառված է Ռուսաստանի տարածքի մի զգալի մասը, այդ թվում՝ Սիբիրը, ուշադրության է արժանացել Կրեմլում։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը «թյուրքական աշխարհի» քարտեզի հետ։
Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ
Պեսկովը նշել է, որ նորմալ է համարում այն, որ թուրք գործընկերները պահպանում են թյուրքական միասնության գաղափարը։ Սակայն, ինչպես հեգնանքով նշել է պաշտոնյան, Կրեմլում ցավում են, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանում՝ Ալթայում։
«Մեր թուրք գործընկերները օրորոում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է։ Ես միայն կարող եմ ափսոսալ, որ քարտեզի վրա, այնուամենայնիվ, մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում։
Կոնստանտին Զատուլին - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
ՌԴ–ն դեմ է Թուրքիայի նկրտումներին․ ինչու հայերը չպետք է արագացնեն իրադարձությունները
Այն Թուրքիայում չէ, այն Ռուսաստանի Դաշնության տարածքում է՝ Ալթայում, յուրաքանչյուր թյուրքի համար սրբազան այն վայրում, որտեղից էլ նրանք գալիս են ծագումով։ Սա որպես թուրքագետ եմ ասում»,-ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Քարտեզն Էրդողանին նվիրել է Թուրքիայի Ազգային շարժման կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին։ Էրդողանի և Բախչելիի լուսանկարը՝ քարտեզի հետ միասին, տեղադրվել է կուսակցության Twitter-ում։
Էրդողանի «մահը», հայի բախտը. Հայաստանը հնարավորություն կունենա բարելավելու իր տխուր վիճակը
«Թյուրքական աշխարհում», Բախչելիի վարկածով, ներառված են Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала