00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պաշտոնական Երևանի բացթողումը, կամ Սոչիի հայտարարության լավ և վատ կողմերը

Հայտարարությունը կարևոր է խաղաղապահների հետագա իրավական կարգավիճակն ամրագրելու առումով
Բաժանորդագրվել
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանն ու դրան հաջորդած եռակողմ հայտարարությանը։
Հայաստանի, Ռուսասատանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունն իր մեջ մի քանի կարևոր բաղադրիչ է պարունակում։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ Ըստ նրա` առաջին հերթին պետք է ընդգծել, որ նոյեմբերի 26-ի հայտարարությամբ այդուհանդերձ լուրջ հարված հասցվեց Ադրբեջանում խաղաղապահների գործունեության վերաբերյալ ի հայտ եկած հակառուսական քարոզչությանը։
«Կարելի է ասել, որ ըստ էության հաջողվեց փաստաթղթավորված կերպով կանխել հակաքարոզչությունը։ Սա նաև կարևոր է խաղաղապահների հետագա իրավական կարգավիճակն ամրագրելու առումով»,– նշեց ադրբեջանագետը։
Խաղաղապահների գործունեությունն անշուշտ գերկարևոր նշանակություն ունի, բայց չպետք է մոռանալ, որ կան ոչ պակաս կարևոր հարցեր, որոնք ցավոք չեն ընդգրկվել եռակողմ հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ հստակ ընդգծված է սահմանազատման գործընթացին առնչվող հատվածը, սակայն մինչդեռ տեքստում բացակայում են հայկական կողմի համար կարևոր դրույթներ։ Օրինակ` խոսք չկա այն մասին, որ Ադրբեջանը մայիսի 12-ից ի վեր օկուպացրել է ՀՀ որոշ տարածքներ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, հետևաբար այդ մասին գրավոր փաստաթղթում չհիշատակելն ըստ էության պաշտոնականԵրևանիբացթողումն է։
«5165» շարժման առաջնորդներ Կարին Տոնոյանն ու Մենուա Սողոմոնյանը Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման հավաքի ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Սոչիի եռակողմ հայտարարության ռիսկերը` Արցախը կարող է Ադրբեջանի մաս դառնալ․«5165» շարժում
«Ակնկալիք չկա, որ Ադրբեջանը բարի կամք կդրսևորի, որևէ հետքայլ կանի ու կնահանջի օկուպացված ՀՀ սուվերեն տարածքներից։ Ճիշտ է, ադրբեջանական կողմն անընդհատ «միջանցք» բառն է շեշտում, բայց հայտարարության տեքստում ընդամենն արձանագրվել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին։ Այստեղ դեռ վաղ է կոնկրետ որևէ բան ասել, որովհետև բանակցությունների ընթացքում դեռ պետք է հստակեցվի, թե ինչպես է տեղի ունենալու վերոհիշյալ ապաշրջափակումը, ինչ մեթոդներով են իրականացվելու բեռների փոխադրումները և ինչպես է վերահսկվելու գործընթացը»,– ասաց ադրբեջանագետը։

Դավթյանի դիտարկմամբ` հայտարարության տեքստում որևէ խոսք չկա նաև գերիների խնդրի մասին, ինչը մեզ համար բավականին զգայուն թեմա է։ Ըստ նրա` միջազգային հարաբերություններում խոսքից բացի շատ կարևոր են հատկապես փաստաթղթերում ամրագրված դրույթները, մինչդեռ Սոչիի եռակողմ հայտարարության մեջ պարզ չէ, թե ինչպես և ինչ ժամկետներում պետք է իրականացվի գերիների վերադարձը։

«Մեզ համար գերկարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում։ Ճիշտ է, Փաշինյանն իր ելույթում նշեց հարցի կարևորությունը, բայց փաստաթղթում դրա մասին նույնպես խոսք չկա»,– ասաց Դավթյանը։
Անդրադառնալով նաև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին նախանշված Փաշինյան–Ալիև հանդիպմանը, ադրբեջանագետն ընդգծեց, որ Հարավային Կովկասում ՌԴ–ն շարունակում է գերակայել, նրա արտաքին քաղաքական շահն այստեղ ավելի գերակա է և պատահական չէ, որ Բրյուսել մեկնելուց առաջ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպեցին Սոչիում, այսինքն` ռուսական կողմի հետ հանդիպելու առաջնահերթությունը խոսում է այն մասին, որ ՌԴ–ն դրական ազդակներ է հաղորդում բրյուսելյան հանդիպմանը, որտեղ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը վերակենդանացնելու փորձ կարվի։
Ադրբեջանցիներն ակտիվ են պահում հայերի հանդեպ թշնամանքն աշխարհում․ՄԻՊ-ի ապացույցները
Նշենք, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել։
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
Լրահոս
0