00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կռվողին ելակի չէր կարելի սովորեցնել․ զինվորականները պատասխանում են պատերազմի ծնած հարցերին

© Sputnik / Валерий МельниковԹաղավարդ
Թաղավարդ - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2021
Թաղավարդ
Բաժանորդագրվել
44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Կարմիր Շուկայում ու Թաղավարդում կռված զինվորականները խոսել են Արծրուն Հովհաննիսյանի, «Բայրաքթարների», 18 տարեկանների ու պատերազմը կանգնեցնելու մասին։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Պատերազմից մեկ տարի է անցել, բայց օդում բազմաթիվ հարցեր ու վարկածներ կան մարտական գործողությունների մասին։ Բնականաբար, ամեն մեկն ունի իր պատկերացումները, ինֆորմացիայի աղբյուրները և հարցերը՝ լինի նա պատերազմի մասնակից, թե ոչ։ Ներքևում շարադրվածը մի քանի զինվորականների տեսակետի ամբողջություն է, որոնք բոլորը կռվել են Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերում։
Հարց 1. Արծրուն Հովհաննիսյանի քարոզչությունը ճի՞շտ էր, թե՞ սխալ
Արծրուն Հովհաննիսյանի հանդեպ հիմա երեք վերաբերմունք կա՝ քննադատություն, հարգանք ու « իրանից բան կախված չէր»։ Մեր գումարտակը իր մաշկի վրա զգացել է, որ Հովհաննիսյանը ամեն ինչ ճիշտ է արել, դեռ ավելին, իրենից շատ բան էր կախված, ու գոնե մենք իր շնորհիվ ենք ինչ-որ առումով փրկվել։ Մեր դիրքեր հասածի 90 տոկոսը Երևանում, մարզերում Արծրունի շնորհիվ ստեղծված էդ ոգևորության, «հաղթելու ենք»-ի ալիքի ներքո հավաքված իրերն էին։ Շատ քիչ բան էր հասնում հենց ՊՆ-ից, հիմնականում ժողովրդի հավաքածներն էին։ Մի օր Թաղավարդում թեժ մարտերից մեկի ժամանակ մեր ջրամբարի վրա ադրբեջանցու դիակ ընկավ։ Պարզ է, որ ջուրը արդեն պիտանի չէր օգտագործման։ Տարածքում ոչ մի այլ ջրի աղբյուր չկար, ու մենք կանգնելու էինք սուր խնդրի առաջ։ Բայց Հայաստանից ուղարկած ջրի շշեր ունեինք, ու դրա շնորհիվ փրկվեցինք։
Եթե Արծրունը «դուխ տվող» հայտարարություններ չաներ, խուճապն իր գործը անելու էր, իսկ խուճապը ոչ մի իրավիճակում չի կարող օգնել։ Բա ի՞նչ աներ՝ ասեր, որ տեղ կա, պահեստազորը փախնո՞ւմ էր։ Պատերազմից հետո մեր ու մեր շատ մարտական ընկերների հարգանքը Արծրունի նկատմամբ ավելի է աճել։
Օրեր առաջ զոհված Արթուրը 44-օրյա պատերազմում էլ վիրավորվել, բայց վերքը թաց՝ հետ էր շտապել
Հարց 2. Ադրբեջանցիները կռվի ժամանակ կոտրե՞լ էին կապը ու հայերենով սխալ հրամաններ տվել
Նման բան չի եղել, եթե լիներ էլ, արդյունք չէր տա։ Այն, որ կռվի օրերին ու դրանցից հետո ադրբեջանական քարոզչությունը շատ լավ է աշխատել ու ինֆորմացիոն բոլոր լծակները օգտագործել, փաստ է, քանի որ մեր բնակչության մի մասը մինչև հիմա հավատում է նման միֆերի։ Նախ՝ կապը կոտրելը խաղուպար չէ։ Ավելի հավանական է, որ մեր զոհված տղաների վրայից ռացիաներ հանեին ու էդ հաճախականությամբ եթեր մտնեին։ Բայց դա էլ արդյունք չի կարող տալ․ սովորական զինվորների մոտ ռացիա գրեթե չի եղել, կապի միջոցները հրամանատարների մոտ էին։ Ու ռացիա ունեցող ամեն մեկը գիտի՝ ով է իր վերադասը, գիտի այդ մարդու ձայնը, ու չի կարող պատահական մարդու հրամանը լսել ու կատարել։ Անգամ եթե լարված ու խառը իրավիճակ է, բացառվում է, որ դու չճանաչես քո վերադասի ձայնը, առոգանությունը ու խաբվես։
Հարց 3. Պատերազմում միայն 18 տարեկաննե՞րն են կռվել
Մենք 18-20 տարեկան շատ զոհեր ենք ունեցել առաջին մի քանի օրերի պատճառով։ Զոհերի մեծ մասը եղել է կա՛մ կռվի առաջին օրերին, երբ դեռ անհասկանալի էր՝ ինչ է կատարվում, կա՛մ մեծ կուտակումների ու սմարթֆոններ օգտագործելու պատճառով։ Մեր գումարտակի 30%-ն էր մինչև 20 տարեկան, մնացածը ավելի փորձառու էին, ունեինք 55, 60 տարեկաններ։ Մեր կողմում միայն վերջին շաբաթում են ժամկետայիններ եղել, այդ կողմում տարածքները պահվել են պայմանագրայինների, պահեստազորի, կամավորների շնորհիվ։
Արցախ. Մարտակերտ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Պատերազմներով անցնող խաղաղության ճանապարհը, կամ Ադրբեջանը զինվեց համբերությամբ և ոչ միայն
Հարց 4. «Բայրաքթարներով» ու ԱԹՍ-ներով պատերազմում մարդաքանակն ու ավտոմատները հարց չե՞ն լուծում
Նման բան չկա։ Այո, մեր բանակը նոր զինատեսակների պատրաստ չէր, բայց սովորական ավտոմատներով կարողացել ենք խոցել «կամիկաձեներին»։ Ավտոմատով կռիվը ցանկացած պատերազմում առաջնահերթ է լինելու, եթե դա միայն միջուկային պատերազմ չէ։ ԱԹՍ-ները բավականին թանկ են, դրանք չեն օգտագործում մի զինվորի վրա։ Այնպես որ, բացահայտ կուտակումներ չլինելու պայմաններում ավտոմատների կռիվ է գնում․ սկզբում հրետանին է աշխատում, հետո սկսվում է հետևակի կռիվը։ Խրամատավորումը շատ է օգնել, մենք Կարմիր Շուկան ու Թաղավարդը հենց ավտոմատներով ենք պահել։ Մարդաքանակը, իհարկե, կարևոր է, Շուշի մտնելու հատվածը 150 հոգով կարելի էր փակել։
Պատերազմն ավարտվել է, բայց խաղաղություն չկա. ի՞նչ է տվել Արցախում հրադադարի մեկ տարին
Հարց 5. Մարդիկ խուսափո՞ւմ էին պատերազմից
Եվ այո, և ոչ։ Մարդկանց մի մասը ուզում էր գալ կռվի, չէր կարողանում, բայց ավելի շատ մարդիկ չէին էլ փորձում գալ։ Շատերի մոտ պետականամետ մտածելակերպի բացակայությունն էր, իբր մենք ինչ կարող ենք լուծել, ամերիկացին, ռուսը, թուրքը արդեն որոշել են։ Մեր շարքերում մարդ կար, որ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը ամեն կերպ փորձում էր Արցախ գնալ։ Զինկոմիսարիատների մեծ մասում ասում էին՝ կարիք չկա, լինի՝ կզանգենք։ Բայց Արցախ գնալու տարբերակ գտավ՝ եկավ ՈՄԱ-ով։ Նաև Տավուշի մարզի գրանցումներովներին էլ ուղարկում էին Նոյեմբերյանի սահման, ինչը տրամաբանական է, բայց Արցախ գնալու ցանկության դեպքում դժվարացնում էր։ Ընդհանուր առմամբ, մարդաքանակի խնդիր կռվի ժամանակ, իհարկե, կար։
Գարեգին Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
«Դեդո, մեր պոլկայում արդեն թորքերն են». Գարեգին պապն ընտանիքից ծածուկ է պատերազմ մեկնել
Հարց 6. Հեղափոխությունից հետո բանակում եղած փոփոխությունները դրակա՞ն են
Թողնելով զենքերի գնումների ու դիվանագիտության թեման` միայն մի բան կասենք՝ բանակում սննդակարգի փոփոխությունը վատ որոշում էր։ Մեր ժամկետային ծառայության ժամանակ սնունդը բավականին կոպիտ էր, չոր, կային նաև ապուրներ, բայց հիմնական մասը չոր էր, ու գիտեիր՝ եթե տալիս են, պիտի ուտես, այլ ելք չկա։ Զինվորի ոչ միայն մկանները պիտի մարզված լինեն, այլ նաև ստամոքսը։ Ո՞վ ասաց, որ պատերազմի ժամանակ քեզ ելակ են բերելու։ Զինվորը պետք է պատրաստ լինի ծանր պայմանների։ Եթե չլինի, կարող է հեշտ խառնվել իրար, պայքարելու ուժ չունենալ, հանձնվել, գերի ընկնել։
Հարց 7. Իշխանությունները պատերազմը ճիշտ ժամանակին կանգնեցրի՞ն
Եթե պատերազմը դադարեցնում ես, հետո կորցրած տարածքները վերագրավելը ավելի դժվար է դառնում։ Մենք էլ չունենք քաղաքական լծակներ Քարվաճառը հետ վերցնելու։ Մենք վստահ ենք, որ եթե պատերազմը ավելի շատ տևեր, դա Հայաստանին ավելի էր ձեռք տալու՝ ավելի փորձառու զինվորականներ կունենայինք։ Խաղաղ պայմաններում ուժեղ գնդապետներ չեն ստացվում։
Նորայր Ավագյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Փամփուշտը ողջ թողեց, բայց շատ բան խլեց. ինչպես Նորայրը սովորեց ապրել պատերազմից հետո
Քաղաքական ոչ–ոքի, կամ 10 հարց պատերազմի ավարտից ուղիղ մեկ տարի անց
Լրահոս
0