https://armeniasputnik.am/20211201/tget-pvopulistneri-karavarman-kvortsanarar-hetevanqnery-serzh-sargsjany-elujt-e-unecel--35930602.html
«Տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները». Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել
«Տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները». Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել
ՀՀ երրորդ նախագահը գործընկերներին կոչ է արել անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը։ 01.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-01T16:19+0400
2021-12-01T16:19+0400
2021-12-01T16:28+0400
սերժ սարգսյան
արցախ
նիկոլ փաշինյան
ղարաբաղյան հակամարտություն
ելույթ
իշխանություն
նախագահ
լեռնային ղարաբաղ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2116/26/21162601_0:15:1201:690_1920x0_80_0_0_38695ce4bf32f67b4ab4181072630f35.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Արցախի հարցը լուծված չէ, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին։Այս համատեքստում Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:Նրա խոսքով` տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները որպես նոր իրողություն։ Հայ ժողովուրդը չի համակերպվել այս իրավիճակի հետ, և դա ռևանշիզմ չէ։Սարգսյանը գործընկերներին կոչ է արել անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից :«Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում»,–ասել է Սարգսյանը:ՀՀ երրորդ նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար և կոչ ենք անում ավելի ամուր կանգնել հրադադարի պահպանման դիրքերում:Ընդ որում, նա ընդգծել է, որ դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ։Նա հավելել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ընդունած որոշումը ճիշտ էր, սակայն առայսօր առկա է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ։Այս համատեքստում Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել «տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները»։Նրա խոսքով` բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։Եվ սա ոչ թե հայ ժողովրդի, այլ «հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն էր»։
https://armeniasputnik.am/20211201/serzh-sargsjany-masnakcum-e-mijkusakcakan-tesakvonferansi-35922995.html
https://armeniasputnik.am/20211005/ba-inchu-10-tari-araj-cheir-hravirum-mataghis-serzh-sargsjany-pataskhanel-e-ilham-alievin-33948662.html
https://armeniasputnik.am/20211108/ajl-lutsum-delimitacian-ughghaki-chi-tvoghnelu-qvocharjany-arcakhi-kargavitshaki-masin-35122545.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2116/26/21162601_24:0:1087:797_1920x0_80_0_0_7bfffb2513a58fe3daefedb4aea23df4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերժ սարգսյան, արցախ, նիկոլ փաշինյան, ղարաբաղյան հակամարտություն, ելույթ, իշխանություն, նախագահ, լեռնային ղարաբաղ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
սերժ սարգսյան, արցախ, նիկոլ փաշինյան, ղարաբաղյան հակամարտություն, ելույթ, իշխանություն, նախագահ, լեռնային ղարաբաղ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
«Տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները». Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել
16:19 01.12.2021 (Թարմացված է: 16:28 01.12.2021) ՀՀ երրորդ նախագահը գործընկերներին կոչ է արել անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Արցախի հարցը լուծված չէ, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին։
Այս համատեքստում Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:
Նրա խոսքով` տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի անտեսել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի դիտարկել պատերազմի կործանարար և անարդար հետևանքները որպես նոր իրողություն։ Հայ ժողովուրդը չի համակերպվել այս իրավիճակի հետ, և դա ռևանշիզմ չէ։
«Մենք ականատես ենք քաղաքական գործընթացների էթիկայի և փիլիսոփայության գլոբալ վերաձևաչափմանը, ինչը տանում է դեպի միջազգային ինստիտուտների ճգնաժամ և միջազգային իրավունքի տոտալ էրոզիա։ «Տեկտոնիկ» շարժերը շոշափում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը «սեյսմիկ առումով» վտանգավոր է դարձել նաև աշխարհաքաղաքական իմաստով», – նշել է նա։
Սարգսյանը գործընկերներին կոչ է արել անվերապահորեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումը՝ կառուցված հիմնարար սկզբունքների վրա, որոնք բազմիցս հնչեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից :
«Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում»,–ասել է Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը ինչպես ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրած ջանքերի, այնպես էլ խաղաղապահ զորակազմի տեղակայման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման համար և կոչ ենք անում ավելի ամուր կանգնել հրադադարի պահպանման դիրքերում:
Ընդ որում, նա ընդգծել է, որ դժվար է համոզիչ կերպով բացատրել հայ հասարակությանը, թե ինչու են ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ողջունում և շնորհավորում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրին՝ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի կապակցությամբ։
Նա հավելել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ընդունած որոշումը ճիշտ էր, սակայն առայսօր առկա է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ։
«Ցավոք, այդ ուղղությամբ նույնպես Հայաստանի ներկա կառավարության ջանքերն անբավարար են, անարդյունավետ, իսկ երբեմն նաև հակադիր»,–նշել է նա։
Այս համատեքստում Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել «տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները»։
Նրա խոսքով` բանակն ու դիվանագիտական կորպուսը, որոնք երեք տարվա ընթացքում հիմնովին փլուզվել են պոպուլիստական ռեժիմի կողմից, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային։
Եվ սա ոչ թե հայ ժողովրդի, այլ «հանցավոր անպատասխանատու դեմագոգների խմբի պարտությունն էր»։