00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեստորանները կտուժեն, կշահեն առաքողները. Հայաստանում բունտ է հասունանում

© Sputnik / Aram NersesyanИнтерьер ресторана "Мачар 44"
Интерьер ресторана Мачар 44 - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսային նոր սահմանափակումները, որոնք կսկսեն գործել հաջորդ տարվանից, քննարկումների թեմա են դարձել ՀՀ քաղաքացիների շրջանում և զայրացրել մշակութային ոլորտի ու ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռեստորաններ և հանրային այլ վայրեր այցելելու սահմանափակումը նախևառաջ կհարվածի ռեստորանային բիզնեսին ու մշակույթի օբյեկտներին։ Փոխարենը դրանից կարող են շահել առաքման ծառայությունները։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 29-ին հայտարարեց, որ հունվարի 1-ից նոր սահմանափակումներ ուժի մեջ կմտնեն այն քաղաքացիների համար, որոնք պատվաստված չեն։ Նրանց կարգելվի այցելել հանրային սննդի վայրեր, ներկա լինել մշակութային միջոցառումներին (համերգներ և այլն)։ Բացառություն կարվի միայն նրանց համար, ովքեր բացասական արդյունքով ՊՇՌ թեստավորման հավաստագիր կներկայացնեն։
Նույն օրը Ռեստորանների միությունը գերատեսչությանը հորդորեց վերանայել որոշումը և զգուշացրեց` հակառակ դեպքում գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր։ Հայտարարության մեջ հիշեցվում էր, որ ռեստորանային ոլորտն առանց այն էլ գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է 50 000 աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին։
Առողջապահության նախարարության մտահղացմամբ` կանոնների խստացումը պետք է խթանի և արագացնի պատվաստման տեմպերը։ Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ լիարժեք պատվաստվել են 436 380 քաղաքացիներ կամ երկրի բնակչության 21,8%–ը։ Սա չափազանց ցածր ցուցանիշ է` հաշվի առնելով, որ կոլեկտիվ իմունիտետը ձևավորվում է պատվաստման 70%–ի դեպքում։
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Անահիտ Ավանեսյանը հաստատել է Covid-19-ի դեմ խթանիչ դեղաչափով պատվաստվելու ուղեցույցը

Կշահեն առաքող ընկերությունները

Ռեստորանների միության ներկայացուցիչ Արթուր Մարգարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց, որ սահմանափակումները նախևառաջ կանդրադառնան հաճախորդների քանակի վրա, որի հետևանքով հանրային սննդի բոլոր օբյեկտները կարող են հայտնվել բավականին անհարմար վիճակում։
Միևնույն ժամանակ ռեստորանային բիզնեսի ոլորտի փորձագետները նշում են, որ ստեղծված իրավիճակից կշահեն առաքման ծառայություններն ու «Take away» առաջարկող հանրային սննդի կետերը։

Մասնագետների կարծիքով` սահմանափակումների կիրառումն անընդունելի է, քանի որ հունվարն առանց այդ էլ անբարենպաստ ժամանակահատված է համարվում, իսկ հաճախորդների քանակը նվազում է բացօթյա հատվածների փակման պատճառով։ Նախնական հաշվարկներով` հունվարի 1-ից ռեստորանային ոլորտի շրջանառությունը կկրճատվի 20-30%–ով։

Ներկա պահին ռեստորանատերերը սպասում են առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների արձագանքին։ Եթե սահմանափակումներն այնուամենայնիվ կիրառվեն, նրանք պարզապես երկարաժամկետ արձակուրդ կվերցնեն և Ամանորին դռները կփակեն այցելուների առաջ, փաստացի «դուրս կգան» նաև զբոսաշրջային փաթեթներից` հարված հասցնելով զբոսաշրջային ոլորտին։

Թանգարաններն ու համերգասրահները նույնպես կտուժեն

Սահմանափակումները բացասաբար կանդրադառնան նաև մշակույթի և արվեստի ոլորտի վրա։ Թատրոնները, համերգասրահներն ու թանգարանները առանց այն էլ դժվարությամբ են այցելուների քանակ ապահովում, իսկ սահմանափակման նոր միջոցները կարող են զրկել նաև պատվաստմանը դեմ հանդես եկող այցելուներից։
Ալեքսանդր Գինցբուրգ - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Գինցբուրգն ասել է` ինչքան կտևի «օմիկրոնի» դեմ պատվաստանյութի մշակումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Նարինե Խաչատուրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման սահմանափակումներ են կիրառվում աշխարհի շատ երկրներում, և Հայաստանն այդ առումով առաջինը չէ։
«Ակնհայտ է, որ դա մեծ հարված կլինի մշակութային հաստատությունների համար», – նշեց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` նախորդ տարվա իրադարձություններից հետո ոլորտը նոր–նոր էր սկսել ուշքի գալ, և նոր սահմանափակումները կարող են անդառնալի վնաս հասցնել։

Մասնագետը համոզված է, որ առավել նպատակահարմար կլիներ հակահամաճարակային նորմերի պահպանման համար վերահսկման ավելի գործուն մեխանիզմներ մշակել և ներդնել։ Ըստ նրա` մեր բնակչությունն այնքան վճարունակ չէ, որ հանուն ներկայացման կամ համերգի ՊՇՌ թեստի գումար ծախսի։

Միաժամանակ հարց է առաջանում` որքանո՞վ է նպատակահարմար նման խիստ սահմանափակումների կիրառումը թատրոններում և թանգարաններում, երբ մարդիկ տարրական նորմերը չեն պահպանում, օրինակ, տրանսպորտում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում նաև մեկ այլ պահանջ է գործում` աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսով հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:
Լրահոս
0