00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությանը տրված «ժողովրդի մանդատը» նվազում է. Խաչատրյանը` ՏԻՄ ընտրությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsАртур Хачатрян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн
Артур Хачатрян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Բաժանորդագրվել
Արթուր Խաչատրյանը կարծում է, որ իշխանությունը ՏԻՄ ընտրություններում մոբիլիզացրել էր իր ողջ վարչական ռեսուրսը, սակայն այդ ամենով հանդերձ՝ պարտվեց։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր պարտությունների շղթան, քանի որ պարտվել է Կապանում, Գորիսում, Ախուրյանում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին։
«Իշխանության` իրենց լեզվով ասած «ժողովրդի մանդատը» քիչ–քիչ նվազում է, և եթե այսպես շարունակվի, շատ շուտով կտեսնենք, որ ընդհանրապես որևէ աջակցություն չունեն նրանք։ Ընտրություններին իշխանությունը հույսը դրել էր այն մարդկանց վրա, որոնք ընտրությունից ընտրություն սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը։
Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում 17 ընտրախախտում է գրանցվել. դատախազություն
Իշխանությունը կարծում է, որ այդ մարդկանց օգտագործել են, սակայն իրականում իրենք են գործիք դարձել այդ մարդկանց ձեռքին, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը»,–ասաց Խաչատրյանը։
Նա նշեց նաև, որ ՏԻՄ ընտրությունների նախօրյակին` նոյեմբերին, պետությունն իբրև թե պատահաբար սոցիալական աջակցության քսակը բացեց համայնքների և մարզերի համար։ Ըստ Խաչատրյանի` որևէ բան պատահական չէ, և սա զուտ համընկնում չէ։ Բացի այդ, Խաչատրյանը վստահեցնում է, որ համայնքների խոշորացվող փնջերն այնպես են կազմվել, որպեսզի իշխանությունը կարողանա ավելի շատ ձայներ հավաքի։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ իշխանությունն այս ընտրություններում մոբիլիզացրել էր իր ողջ վարչական ռեսուրսը, սակայն այս ամենով հանդերձ պարտվել է. 36 համայնքներից ընդամենը 15-ում է իշխող ուժը կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի միանձնյա իշխանություն ձևավորի։
Ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Ո՞ր համայնքներում է հաղթել ՔՊ–ն. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պարտվում այն ընտրություններում, որոնց չեն մասնակցում ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը որպես մեկ միավոր մասնակցում էր համապետական ընտրություններին` նպատակ ունենալով վերցնել իշխանությունը։ Իսկ ՏԻՄ ընտրություններում «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ–ն, օրինակ, 70 տոկոս համայնքներում է մասնակցություն ունեցել։
Ծովագյուղում և Սեմյոնովկայում չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին. դեմ են խոշորացմանը
Խամոյանը շեշտեց` «Հայաստան» դաշինքը մեկ միավորով ներկայացված չէր ՏԻՄ ընտրություններին, քանի որ այն ստեղծվել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Խամոյանն իր խոսքով ամփոփեց` ասելով, թե կեղծ է այն օրակարգը, որ երբ Քոչարյանն իր դեմքով չի մասնակցում ընտրություններին, Փաշինյանի իշխանությունը պարտվում է։
Լրահոս
0