Պուտին–Բայդեն բանակցություններն ավելի քան 2 ժամ են տևել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկՊուտինի և Բայդենի բանակցությունները
Պուտինի և Բայդենի բանակցությունները - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Պուտինի և Բայդենի բանակցությունները
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սա երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ դրանք տևել են երկու ժամ:
Հանդիպումն ընթացել է տեսակապի փակ ալիքով։ Լրագրողներին ցուցադրել են շփման առաջին կադրերը, այնուհետև հանդիպումն անցել է փակ ռեժիմով:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բավական հանգամանալից և տևական տեսակոնֆերանս է լինելու:
Սա երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր։ Առաջին բանակցությունները՝ առկա ձևաչափով, Ժնևում էին անցկացվել այս տարվա հունիսին։
Президенты России и США Владимир Путин и Джо Байден приветствуют друг друга у входа в виллу Ла Гранж во время их встречи - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը
Նշենք, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները նախատեսում են ևս մեկ հանդիպում անցկացնել 2022թ․-ին։
Լրահոս
0