00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սերոբ Խաչատրյան
ԿԳՄՍՆ–ը փորձում է սանձել երեխաներին ուշ դպրոց տանելու` ծնողների ցանկությունը. Սերոբ Խաչատրյան
09:12
5 ր
Միհրդատ Մադաթյան
7-8 տարեկան երեխան, առաջին անգամ դպրոց մտնելով, ունենալու է հոգեբանական խնդիրներ. Միհրդատ Մադաթյան
09:17
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Բագրատ Սրբազան
ի վերջո համաձայնություն կգոյանա․ Բագրատ Սրբազան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանիպուլյացիոն հնարք է. դատախազությունը հորդորում է ցուցմունքներ չհրապարակել

© Sputnik / Asatur YesayantsԳլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվել
Դատախազությունն անդրադարձել է գերիների ցուցմունքները հրապարակելու դեպքին։ Դա, ըստ դատախազության, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դատախազությունը հորդորում է դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքները չհանրայնացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանը շիրակցի 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով տուժած համարվող ու հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներից հատվածներ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը»,–Fаcebook–ում գրել է Աբրահամյանը։
Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի հրապարակմանը` նա նշել է, որ նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով:
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Իրավապաշտպաններն անդրադարձել են Սիմոնյանի մասնակցությամբ տարածված գաղտնի տեսանյութին
Աբրահամյանը հիշեցրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է` նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն` նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր կողմերին: Բացի այդ, հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում են խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հայտնել է նաև, որ վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները:
Հիշեցնենք` Հին Թաղերի և Խծաբերդի հանձնման ու 62 զինվորների գերեվարման դեպքով հարուցված քրգործով անցնում է փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որի պաշտպանն է Վահան Հովհաննիսյանը։ Վերջինիս հրապարակած ցուցմունքներում հայրենիք վերադարձած և տուժած համարվող գերիները պատմում են, որ 2020-ի դեկտեմբերի 13-ին` ժամը 20:00-ի սահմանում, հասել են N դիրքեր և, ի զարմանս իրենց, նշված դիրքերում տեսել ադրբեջանական «Յաշմա» հատուկջոկատայիններին։ Ադրբեջանցիները, ըստ տուժածի, սկզբում 6-7 հոգի են եղել, որոնց էլ հանձնել են զենքերը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը  - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ալեն Սիմոնյանն ու գերիների, անհետ կորածների հարազատները չեն հանդիպել. պատգամավոր
Արցախի նախագահն անդրադարձել է Խծաբերդի ուղղությամբ հայ զինծառայողների գերի ընկնելու դեպքին
Լրահոս
0