ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

© Sputnik / Aram NersesyanԳերիների հարազատների բողոքի ակցիան
Գերիների հարազատների բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Գերիների հարազատների բողոքի ակցիան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վերադարձած 5 գերիներն այս պահին ձերբակալված են։ Դատական նիստեր են ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում»,– նշեց Թադևոսյանը և հավելեց, որ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն։
Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ռուստամ Մուրադով - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
«Խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն». Մուրադովը` հայ գերիների վերադարձի մասին
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Նրանց ՀՀ էր բերել ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։
Նշենք, որ նոյեմբերի 17-ին` ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ Նա ընդգծել էր նաև, որ հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։
Լրահոս
0