00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջիկա խնդիրն առողջական վիճակս բարելավելն է լինելու. Արմեն Չարչյան

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Չարչյան
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Արմեն Չարչյան
Բաժանորդագրվել
Պրոֆեսորը ժպիտով պատասխանեց հարցին, թե առաջինն ի՞նչ է անելու դատարանի դահլիճից դուրս գալուց հետո։ Չարչյանը նշեց, որ առաջին «գործն» արդեն իսկ արել է` կնոջն է համբուրել։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արդարադատությունն այսօր հաղթեց` շնորհիվ փաստաբանների։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։

«Այսօր իրապես ինձ համար շատ լավ օր է, տրամադրությունս բարձր է, ոգիս էլ միշտ շատ բարձր է եղել։ Ես շատ լուրջ խնդիրներ ունեմ առողջական` 5 ամսվա ընթացքում 24-25 տարվա դիաբետն իրեն ցույց տվեց։ Բացի այդ, այս ամիսներին ես զրկված եմ եղել լրատվություն ստանալուց»,–ասաց Չարչյանը։

Նրա խոսքով` առաջիկա խնդիրն առողջական վիճակը բարելավելն է լինելու։ Չարչյանը հիշեցրեց, որ քրեակատարողական հիմնարկում երկրորդ ինֆարկտն է ստացել, ուստի հիմա միայն պետք է զբաղվի իր առողջությամբ։
Հարցին, թե ո՞րն է լինելու առաջին բանը, որը կանի դատարանի դահլիճից դուրս գալուց հետո` պրոֆեսորը ժպիտով պատասխանեց, որ արդեն արեց այն` կնոջը համբուրեց։
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել
Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։
Դահլիճում ներկա Չարչյանի գործընկերները, ինչպես նաև պատգամավորները ծափահարություններով ընդունեցին դատավորի որոշումը։
Նախօրեին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
Պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ:
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։
Բացի նրանից, կալանքի տակ են նաև խմբակցության ներկայացուցիչներ Արթուր Սարգսյանը (Սիսիանի նախկին ղեկավար) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին ղեկավար): Արթուր Սարգսյանին մեղադրում են պետական միջոցները վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ Մխիթար Զաքարյանին՝ ֆինանսական մեքենայությունների մեջ։
Լրահոս
0