ՍԴ-ն որոշում է կայացրել. Չարչյանի փաստաբանը պահանջում է անհապաղ ազատել պատգամավորին

© Sputnik / Aram NersesyanАрмен Чарчян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Армен Чарчян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակած որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել անհապաղ դատական նիստ հրավիրելու ու Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով։ Այս մասին Ալեքսանյանը հայտնել է Facebook-ում կատարած գրառման մեջ։
«ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի»,– գրել է նա։
ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ազատ է արձակվել կալանքից
Մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտնել էր, որ ՍԴ–ը հրապարակել է իրենց դիմումի վերաբերյալ որոշումը` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ:
«Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,– գրել էր Վարդևանյանը։ Նա նաև նշել է, որ իրենց խմբակցության անդամներին ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահել էին կալանքի տակ, իսկ ՍԴ–ի որոշմամբ պարտավոր են անհապաղ ազատ արձակել:
Հավելենք, այս պահին կալանավորված են ԱԺ «Հայաստան» դաշինքի 3 պատգամավորները՝ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը։
Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Չարչյանի կալանքի որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը. դատախազություն
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։
Լրահոս
0